Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մնում է հուսալ, որ գործատուները չեն չարաշահի պետության վստահությունը

Վերադարձ լուրերի բաժին

15:23 , 26 Մարտ 2020

Տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների դեմ պայքարի 5-րդ ծրագրով նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել մինչև 50 վարձու աշխատող ունեցող այն գործատուներին, որոնց աշխատավարձային ֆոնդը մարտ ամսվա ընթացքում չի կրճատվել։

Փորձեցի հաշվարկել, այս ծրագրի հնարավոր մեծությունը
2019թ-ի դեկտեմբերի դրությամբ առկա հրապարակային տվյալներով՝
• 1-49 աշխատող ունեցող ոչ պետական գործատուների քանակը՝ 41,185;
• նրանց վարձու աշխատողների ընդհանուր քանակը՝ 191,834;
• միջին ամսական աշխատավարձը՝ 135,126 դրամ;
• ընդհանուր աշխատավարձային ֆոնդը՝ 26 մլրդ դրամ։

Ենթադրելի է, որ միայն այս ծրագրի գծով պետական դրամաշնորհի ընդհանուր մեծությունը կկազմի շուրջ 5 մլրդ դրամ։ Մնում է հուսանք, որ մեր գործատուները բարեխիղճ կգտնվեն և չեն չարաշահի պետության վստահությունը, առանց իրական կարիքի չեն դիմի դրամաշնորհ ստանալու համար։

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: