Invalid username or password
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տրանզիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ էլեկտաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների մշակման ընթացքը և այլ հարցեր:
Հանդիպման ավարտին Հայաստանի փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի անդամներին և կոլեգիայի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է հայկական ապրանքների վաճառքի արգելման հետ կապված վերջերս մոսկովյան «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նման դեպքերն անթույլատրելի են և կոչ է արել գործընկերներին մանրամասնորեն վերլուծել իրավիճակը:
Դիտումներ 2727
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը:
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը: