Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենի հետ

Վերադարձ լուրերի բաժին

01:27 , 11 Դեկտեմբեր 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համապարփակ է և բազմաոլորտ: Գրիգորյանը կարևորել է կապիտալ շուկայի և պետություն-մասնավոր գործընկերության զարգացմանը միտված համատեղ ծրագրերը:

Սպանտիգատին ներկայացրել է ԱԶԲ-ի կողմից սույն թվականի նոյեմբերին հաստատված Հայաստանի հետ գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը: ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նոր ղեկավարն անդրադարձել է ռազմավարության հիմնական շեշտադրումներին և Հայաստանում ԱԶԲ հետագա ծրագրերի հնարավոր ուղղություններին: Զրուցակիցները կարևորել են ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման և բիզնես ոլորտում ծրագրերի իրականացումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեռլինը նույնպես կունենա Թումո կենտրոն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։

Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Պատվիրակությունը գլխավորել է Վասիլիս Մարագոսը: