Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին

Վերադարձ լուրերի բաժին

22:21 , 26 Նոյեմբեր 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի և Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ընթացքում կարևորել է ԵՄ հետ համագործակցությունը և անդրադարձել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:

Փոխվարչապետը ներկայացրել է իր գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը և գոհունակությամբ խոսել փոխհամաձայնեցված ճանապարհային քարտեզի հաստատումից հետո կիրարկման գործընթացին անցնելու մասին:

Գրիգորյանն ընդգծել է, որ 2019 թվականի տարեկան գործողության ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերն արդեն վերջնականացման փուլում են, իսկ 2020 թվականի տարեկան գործողության ծրագրի հիմնական ուղղությունները համաձայնեցված են:

Լոուրենս Մերեդիթը և Լյուկ Դեևինն ընդգծել են, որ ԵՄ-ն շարունակելու է գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության բարեփոխումներին: Լյուկ Դևինը գոհունակությամբ ընդգծել է ԵՄ-ի հետ աշխատանքի համակարգման գործընթացում Կառավարության ներկայացուցիչների արդյունավետ աշխատանքը: Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է աջակցություն ցուցաբերելու այդ թվում՝ արդարադատության, կրթության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և տնտեսական ներուժի բացահայտման գործում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Տնտեսվարողների գործարքների փաստաթղթավորման մասին

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: