Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական DEG միջազգային ֆինանսական կազմակերպության փոխնախագահին

Վերադարձ լուրերի բաժին

13:55 , 12 Փետրվար 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական DEG միջազգային ֆինանսական կազմակերպության փոխնախագահ Իրինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:Այդ մասին հայտնեց Գրիգորյանի գրասենյակը: Փոխվարչապետը կարևորել է DEG–ի գործունեությունը Հայաստանում: Մհեր Գրիգորյանը կազմակերպության մասնակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի զարգացման գործում համարել է մեծ ներդրում երկրում արդի բիզնես կանոնների ներդրման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից:

Իրինա Շմիդտը փոխվարչապետին ներկայացրել է Հայաստանում իրենց մոտ 15-ամյա գործունեության ընթացքում ձեռքբերված հաջողություններն ու առաջիկայում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կապիտալի լիարժեք շուկա ունենալու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի նաև ներքին և արտաքին ներդրումների ակտիվացմանը: Անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից էներգախնայողության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարին:

Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները ֆինանսական ինստիտուտների արդյունավետ և նպաստավոր գործունեության համար, ինչի մասին վկայում են նաև մակրոտնտեսական ցուցանիշները և վարկանիշավորող միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արևային էլեկտրակայանի և գինու արտադրության ներդրումային ծրագրերի խթանում

Կառավարությունն արտոնություն է տրամադրել երկու առաջարկի: Կստեղծվի 95 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ:

4304 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Կբարելավվեն երեխա ունեցող ընտանիքների բնակաապահովության ծրագրերը

Կառավարությունը բարձրացնում է պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը: