Invalid username or password
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Տրանսպորտային միջոցի վրա տեխնիկական գործողություն է իրականացվում, և այդ փոփոխությունը, եթե չարվի մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, ապա կարող է հանրային վտանգի պատճառ դառնալ: Բացառություն ենք արել, տրամադրել ենք ժամկետ, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում: Միևնույն ժամանակ օրակարգում մնացել է մի խնդիր, որի վրա մենք պետք է աշխատենք, որ հասկանանք այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ»,-նշեց փոխվարչապետը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը նման հագեցվածություն ունի, որպեսզի կարողանա իրականացնել մեքենայում ղեկի փոփոխությունը: Կառավարության նիստում որոշվել է թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, սակայն այն կարող է շահագործվել միայն ղեկը փոխելուց հետո:
Արմենպրես
Դիտումներ 540
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: