Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը

Վերադարձ լուրերի բաժին

18:56 , 09 Սեպտեմբեր 2019

Մոսկվայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Այդ մասին հայտնում է Գրիգորյանի գրասենյակը:

Նիստի օրակարգում էին 2020 թվականի համար ԵԱՏՄ բյուջեի նախագծի և ներքին շուկայում խոչընդոտների վերացման վերաբերյալ հարցերը: Քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կողմից առանց խոչընդոտների վարորդի կարգավիճակում աշխատանքային գործունեություն ծավալելու հարցը:

13933_am_1

Օրակարգում էին նաև 2020 թվականին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշման նախագիծը, ԵԱՏՄ անդամ պետությունների միջև գազի տեղափոխման և մատակարարման ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: ԵԱՏՀ խորհրդի անդամներին ներկայացվել է «Աշխատանք առանց սահմանների» միացյալ համակարգ» նախագծի իրականացումը, որը կնպաստի ԵԱՏՄ պետություններում աշխատանքի որոնման հնարավորությունների ընդլայնմանը և զբաղվածության հարցի լուծմանը:

Խորհրդի նիստի ընթացքում հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, ինչպես նաև ընդունվել են մի շարք որոշումներ միասնական մաքսային տարածք որոշ ապրանքների ներմուծման վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը կին գործարար է

Ռիտա Մարտիրոսյանը քաղաքից գյուղ տեղափոխվելով՝ հիմնել է բուսական թեյերի արտադրություն:

«Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանձնել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակները:

Ժամանակն է տուն գալու

Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք: