Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

Վերադարձ լուրերի բաժին

03:09 , 28 Նոյեմբեր 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը: Քննարկմանը ներկա էին պատասխանատու նախարարությունների ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և ծրագրերի ղեկավարներ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Փոխվարչապետն այսպիսի ընդլայնված կազմով հանդիպումը համարել էր լավ հնարավորություն քննարկելու առկա մեկ տասնյակից ավելի ծրագրերի ընթացքը, համատեղ ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները, ինչպես նաև մտքեր փոխանակելու դրանց հաղթահարելու համար լավագույն և արդյունավետ լուծումներ գտնելու շուրջ:

Սիլվի Բոսուղթոն ևս կարևորել է հանդիպումը և հակիրճ ներկայացրել Համաշխարհային բանկի ծրագրերի փաթեթը: Այնուհետև հանդիպման մասնակիցները հարց ու պատասխանի ձևաչափով շարունակել են քննարկումը և անդրադարձել ամենատարբեր՝ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, տնտեսության, առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին մանրամասներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: