Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանը և Ատոմ Ջանջուղազյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել են ընթացիկ ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

02:15 , 28 Սեպտեմբեր 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանհետ հանդիպման ընթացքում անդրադարձել է «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրում նշված միջոցառումների կատարման ընթացքին: Զրուցակիցները կարևորել են կապիտալ շուկայի զարգացմանն ու հարկային վարչարարությանը վերաբերող բարեփոխումների իրականացումը: Փոխվարչապետը նշել է, որ բարեփոխումների իրականացման գործում մեծ նշանակություն ունի ԱՄՀ-ի հետ հաստատված այդ փաստաթուղթը:

Atom_Janjughazyan_1

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հյուրարրի հետ քննարկել է 2019 թ. ընթացիկ և սպասվող հարկաբյուջետային զարգացումները, 2020 թ. պետական բյուջեի կանխատեսումները, 2020թ.-ից ուժի մեջ մտնող և սպասվող հարկային բարեփոխումները, ինչպես նաև պետական ներդրումների կառավարմանն ու պետական պարտքի կառավարման ռազմավարությանն առնչվող հարցեր:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը թիրախավորել է աստիճանաբար բարձրացնել կապիտալ ծախսերի դերը և դրա միջոցով հիմքեր ստեղծել երկարաժամկետ տնտեսական աճի ու հետագա ավելի բարձր եկամուտների համար, որոնք թույլ կտան արդյունավետորեն սպասարկել նաև ընթացիկ պարտավորությունները: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է տնտեսական զարգացմանը միտված հարկային բարեփոխումների օրակարգը: Նա բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովման և ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման գործընթացում:

3
Աթանասիոս Արվանիտիսի խոսքով՝ եռամյա ծրագրի հիմնական թիրախների և բարեփոխումների օրակարգի իրականացումը հիմնականում արդյունավետ է ընթանում, և ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին այդ բարեփոխումների շրջանակներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է:

Եվս մեկ քայլ՝ COVID-19 դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ

Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար:

Համաշխարհային ՀՆԱ-ն անկում կունենա 4,7 տոկոսով

Նման կանխատեսում է կատարել Ֆիտչը: