Invalid username or password
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանի «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնում մասնակցել է Ղազախստանի վարչապետի նախագահությամբ կայացած Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին: Այդ մասին հայտնեց Գրիգորյանի գրասենյակը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2019 թվականին ԵԶԲ գործունեության արդյունքները և սահմանվել են 2020 թվականի համար Բանկի առաջնահերթությունները: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ներդրումային տարբեր ծրագրերի, այդ թվում՝ Բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ստեղծման գաղափարի շուրջ: Անդրադարձ է կատարվել ԵԶԲ մասնակիցների կազմի ընդլայնման հարցին:
Դիտումներ 464
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։