Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանը ՄՖԿ տարածաշրջանային կառավարչի հետ քննարկել է կապիտալի շուկայի զարգացումն ու բիզնեսների հրապարակային գործունեության բարձրացումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

19:50 , 23 Ապրիլ 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենի և Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ քննարկման ընթացքում անդրադարձել է Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային համաժողովի շրջանակներում փոխվարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքներին: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց փոխվարչապետի գրասենյակը: Այնուհետև քննարկվել է ՄՖԿ կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված իրականացվելիք ծրագրերի տրամաբանությունը: Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարության նախանշած բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնցում ՄՖԿ ներգրավվածությունը մեծ նպաստ կբերի, մասնավորապես՝ շեշտվել է կապիտալի շուկայի զարգացումն ու բիզնեսների հրապարակային գործունեության բարձրացումը:

ՄՖԿ տարածաշրջանայի կառավարիչը, որպես Հայաստանի հետ համագործակցության գերակա ուղղություններ, առանձնացրել է ֆինանսական, էներգետիկայի, առողջապահության և տուրիզմի ոլորտները:

Զրուցակիցները կարևորել են ֆինանսական ոլորտում թվայնացման զարգացումն ու կանխիկ շրջանառության նվազեցումը, ինչը կնպաստի նաև բիզնես մթնոլորտի բարելավմանը: Առողջապահության ոլորտում երկուստեք կարևորվել է հիվանդությունների կանխարգելումը: Մհեր Գրիգորյանն ու Յան Վան Բիլսենը մտքեր են փոխանակել նաև տուրիզմի զարգացման համար առկա պայմանների, ինչպես նաև տուրիզմի ոլորտում տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։