Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկել է պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմը

Վերադարձ լուրերի բաժին

21:50 , 28 Ապրիլ 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Տեսազանգին մասնակցում էին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման բանկի և Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչները:

Տեսազանգի ընթացքում փոխվարչապետը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը: Միջազգային գործընկերներն, անդրադառնալով միջոցառումներին, դրանք օրինակելի են համարել և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցության գործիքների շրջանակներում շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեման պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ մշակված միջոցառման նախագիծն էր, որը Կառավարությունը դիտարկում է որպես ստեղծված ճգնաժամային իրավիճակում ներդրումների խթանման մեխանիզմ: Զրուցակիցները քննարկել են այս ոլորտում միջազգային լավագույն փորձը՝ ներկայացնելով մեխանիզմն առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելու միջոցները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Վճարի΄ր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սև ուրբաթ» արշավին: