Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարարի հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

23:08 , 02 Հուլիս 2019

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: Այդ մասին հայտնեց Մհեր Գրիգորյանի գրասենյակը:

Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը երկուստեք վստահություն են հայտնել, որ հանդիպմանը հաջորդող նիստը կանցնի կառուցողական մթնոլորտում: Նրանք քննարել են էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:

Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից: Փոխվարչապետ նշել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավելագույնն իրացնել համաձայնագրի շրջանակներում ստեղծված հնարավորությունները, և Հայաստանը` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ երկիր իր ներդրումը կունենա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կգործի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկան

Ըստ Կոմիտեի անդամների դիրքորոշման՝ ոչ ուշ, քան 2024 թ. հունվարի 1-ը, անհրաժեշտ է գործարկել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան իմիտացիոն ձևաչափով:

Հայաստանի և Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարները ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը

Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՀՀ վարչապետը և ԵԱՏՀ նախագահն ամփոփել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն։