Invalid username or password
Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։ Այդ մասին հայտնեց փոխվարչապետի գրասենյակը:
Հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական համագործակցության վերջին շրջանի դինամիկան, կարևորվել է փոխադարձ այցերի, առևտրատնտեսական փոխգործակցության և հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակությամբ են արձանագրել, որ 2017թ. համեմատ 2018թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 31 մլն ԱՄՆ դոլարի:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձել են երկու երկրների մայրաքաղաքներում փոխադարձաբար առևտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։
Դիտումներ 1571
Փետրվարի 1-ից քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը: