Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Համաշխարհային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

Վերադարձ լուրերի բաժին

13:52 , 21 Հոկտեմբեր 2019

ԱՄՆ կատարած այցի շրջանակում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն Քոեն Դավիդսեի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի կարևորությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Փոխվարչապետն իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ կարևորելով Համաշխարհային բանկի փորձն ու գիտելիքները, որոնք բարձր են գնահատվում Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից: ՀՀ փոխվարչապետը և Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորել են այս ամենամյա հանդիպումները համագործակցության զարգացման հեռանկարն ու հնարավորությունները քննարկելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն

Կենտրոնական բանկը նման կանխատեսում է արել 2020 թ-ի համար:

Տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշն իջեցվել է մինչև -4 տոկոս

ՀՀ ԿԲ նման կանխատեսումը վերաբերում է 2020 թ.: