Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանը կարգավորումների ներդաշնակեցման հարցերի համար «Անտիկոնտրաֆակտը» համարում է լավ հարթակ

Վերադարձ լուրերի բաժին

13:26 , 12 Նոյեմբեր 2019

Մտավոր սեփականության, ապրանքների շրջանառության հետ կապված հարցերի կարգավորումը կերաշխավորի եվրասիական տնտեսական միության տարածքում արտահանման պոտենցիալի իրագործումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովին նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Գրավիչ է այն փաստը, որ այսպիսի համաժողովը տեղի է ունենում Հայաստանում, Երևանում, որովհետև այն թեման, որը մենք այսօր կքննարկենք, ակտուալ է բոլորի համար ամբողջ աշխարհում, սակայն հատկապես ակտուալ է մեր երկրների համար` նկատի ունենալով աշխարհագրական, աշխարհաքաղաքական առանձնահատկությունները: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերը և գաղափարների նյութականացումը այն թեմաներն են, որոնք հատուկ ակտուալություն ունեն»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի կարծիքով` ոչ միայն այս, այլև բոլոր ոլորտներում կան հարցեր, որոնք առանց ԵԱՏՄ հինգ երկրների քննարկումների կմնան անլուծելի: Ապրանքների շրջանառության հետ կապված խնդիրները կբերեն լուրջ հարցերի: Գրիգորյանը նկատեց. «Լավ հնարավորություն ունենք` փոխանակվելու փորձագետների կարծիքներով և հանգելու այնպիսի մոդելի, որ առաջին հերթին իրագործելի կլինի ԵԱՏՄ ամբողջ տարածաշրջանում և կաշխատի արդյունավետորեն»:

«Անտիկոնտրաֆակտն» անցկացվում է Երևանում նոյեմբերի 12-13-ը: Այն ԵԱՏՄ-ի շրջանակում քննարկումների կազմակերպման կենտրոնական հարթակ է, որտեղ շոշափվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլն: «Անտիկոնտրաֆակտ-2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության։ Աջակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան:

Այս տարի միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու է չորս հիմնական հարց՝ իրավակիրառությունը կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ հակազդեցությունը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ձևավորումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկական գինու միջազգային պահանջարկը շարունակում է աճել

Անցնող տարվա ընթացքում հայ գինեգործները մասնակցել են միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների և գործարար կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ

Վարոս Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ

Ալեքսեյ Խերսոնցևի հետ նա քննարկել է երկու երկրներում որակի հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։