Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է Կառավարության առանջնայնությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:27 , 19 Մարտ 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Գրիգորյանի գրասենյակը։

Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները և շեշտել, որ դրանք համահունչ են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ համաձայնագիրը ոչ միայն համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ է, այլ Հայաստանի բարեփոխումների օրակարգ, որի շուրջ պետք է մշակվեն նաև ոլորտային ռազմավարությունները:

Փոխվարչապետը կարևորել է հատկապես ենթակառուցվածքների զարգացման, բնապահպանության, էներգախնայողության, մարդու իրավունքների և կապիտալի պաշտպանության ուղղությամբ նախատեսված բարեփոխումների իրականացումը: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է հատկապես արդիականացման և բարեփոխումների անհրաժեշտությունը ճանապարհների, ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկայի ոլորտներում:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը գոհունակությամբ է խոսել ՀՀ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության մասին: Նա ներկայացրել է ԵՄ աջակցության հիմնական գործիքները, որոնք հնարավոր է կիրառել Հայաստանում տարբեր ոլորտներում նախանշված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Լոուրենս Մերեդիթը նշել է, որ անձամբ ինքը, ՀՀ-ում ԵՄ դեսպանն ու ԵՄ պատվիրակության թիմը պատրաստակամ են աջակցելու Հայաստանին այս կարևոր փուլում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման հիմնական հնարավորությունների շուրջ և երկուստեք նշել, որ ի թիվս այլ ուղղությունների՝ Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարկային արտոնություն ստանալու համար դիմել է տեխնոլոգիական ոլորտի մոտ 100 ընկերություն

Նորաստեղծ ընկերություններին հավաստագրով տրամադրվում են հետևյալ հարկային արտոնությունները` 0% շահութահարկ և 10% եկամտային հարկ։

«Արմենիա» ավիաընկերությունն ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերի թույլտվություն

Այժմ ընթանում է նոր՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը:

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում: