Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր նշանակումներ. նշանակվեցին փոխվարչապետ և նախարարներ

Վերադարձ լուրերի բաժին

19:47 , 12 Մայիս 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Նշենք, որ Մհեր Գրիգորյանը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Արդշինբանկը։

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Նախագահի հրամանագրերով կատարվել են նաև հետևյալ նշանակումները՝

Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար:

Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար:

Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար:

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար:

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար:

Լևոն ՎԱՀՐԱԴՅԱՆԻՆ նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար:

Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:

Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել մշակույթի նախարար:

Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել բնապահպանության նախարար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոռուպցիան և տնտեսական աճը. Ի՞նչ օգուտ կտան կատարվող բացահայտումները

Ոմանք ասում են, որ այս բացահայտումները հիմնականում «տեսարաններ» ապահովելու համար են և երկրի տնտեսությանը օգուտ չեն տալիս

Տնտեսական ակտիվությունը՝ մայիսին. ԱՎԾ-ն հրապարակել է նախնական տվյալները

ՀՀ տնտեսական ակտիվությունը ապրիլյան անկումից հետո մայիսին սկսել է վերականգնվել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները

Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ նախկին կենսաթոշակային վճարի 5%-5%-ի փոխարեն սահմանվում է 2.5%-7.5% հարաբերակցություն։