Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մի քանի վայրկյանում լիցքավորվող կուտակիչ Է ստեղծվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:00 , 23 Նոյեմբեր 2016

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են ճկուն սուպերկոնդենսատորի արտադրության նոր մեթոդ: Սնուցման այդ աղբյուրով սմարթֆոնը կկարողանա աշխատել մեկ շաբաթ, իսկ լիցքավորվել հաշվված վայրկյաններում:

Սովորական կուտակչից սուպերկոնդենսատորի տարբերությունն այն Է, որ դա լիցքը պահում Է մակերեւույթին: Սուպերկոնդենսատորների արտադրության համար օգտագործվել են մեկ նանոմետր հաստությամբ միլիոնավոր թելեր, որոնք պատված են գրաֆենի բարակ թիթեղով: Դա ապահովում Է Էներգիայի մեծ խտություն եւ տեսակարար հզորություն, ինչպես նաեւ արագ լիցքավորման համար Էլեկտրոնների արագացված տրանսֆեր:

«Դյուրակիր Էլեկտրոնային սարքերի դեպքում մեր նյութերը ավանդականներին գերազանցում են Էներգիայի խտությամբ, տեսակարար հզորությամբ եւ կենսական ցիկլի կայունությամբ»,- ասում Է հետազոտության գլխավոր մասնակիցներից մեկը՝ Նիթին Չուդհարին:

Գիտնականներն իրենց մշակումը համարում են «հայեցակարգի հաստատում» եւ պլանավորում են արտոնագրել սուպերկոնդենսատորների ստեղծման նոր մեթոդը: Մասնագետները հուսով են, որ իրենց սնուցման աղբյուրը լայն տարածում կստանա եւ կիրառում կգտնի ոչ միայն սմարթֆոններում, այլեւ այլ բնագավառներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: