Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թույլ մի տվեք գողանալ մեր տվյալները. գործարարի ուղերձը՝ Կառավարությանը և ՊԵԿ-ին

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 23 Հոկտեմբեր 2016

«Կասեցում» շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել Կառավարությանն ու Պետական եկամուտների կոմիտեին:

* * *

Ուղերձ կառավարության և ՊԵԿ-ի ղեկավարներին:

Վերջին շրջանում բավականին խոսվեց մաքսային և հարկային մարմիններում կոռուպցիայի և սակավ պրոֆեսիոնալիզմի, մոնոպոլիայի և հովանավորչության մասին։ Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ևս մեկ ահավոր երևույթի վրա, որին, կարելի է ասել, անդրադարձ չեղավ ոչ կառավարության ծրագրում, ոչ նոր ԸՕ-ում կամ դրան վերաբերող քննարկումների ընթացքում։

Ահագնացող է դարձել տնտեսվարողների և նրանց գործունեությանը վերաբերող գաղտնի տվյալների փոխանցումը երրորդ անձանց։ Ներկրվող և արտահանվող ապրանքների մասին տվյալները մաքսային մարմինների կողմից համատարած փոխանցվում են օլիգարխներին, հովանավորչություն ունեցող տնտեսվարողներին և այլ շահագրգիռ անձանց։ Ստանալով գաղտնի տեղեկատվությունը, նրանց մնում է միայն՝

1. Առանց ջանք թափելու, ահռելի ռեսուրսներ և ժամանակ ծախսելու հանգիստ ներկրել կամ արտահանել պահանջարկ ունեցող ապրանքները։

2. Տարբեր միջոցներ կիրառելով՝ խոչընդոտել տնտեսվարողին ներկրել կամ արտահանել տվյալ մոնոպոլիստին «նվիրաբերված» ապրանքախումբը։

Հարկային մարմինների կողմից տնտեսական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների փոխանցումը երրորդ անձանց բերում է նրան, որ տնտեսվարողի համար խոչընդոտներ են ստեղծվում պետգնումներին մասնակցելիս, բացահայտում են գնային քաղաքականությունը, երրորդ անձանց հայտնի են դառնում մատակարարների և գնորդների մասին խիստ գաղտնի տեղեկությունները։ Հանցավոր համաձայնության միջոցով ձեռք բերված տեղեկատվությանը տիրապետողը ստանում է առավելություն մյուս գործարարների նկատմամբ և կարող է առանց ջանքեր գործադրելու հիմնել բիզնես՝ «քաղաքակիրթ» ձևով խլելով այն նախորդներից։

Այս չարիքը սկսվում է պետռեգիստրում տնտեսվարողի գրանցումից և հետապնդում նրան գործունեության ամբողջ ընթացքում։ Նշված խնդիրը ոչ պակաս խոչընդոտ է տնտեսության զարգացման համար, քան, ասենք, կաշառակերությունը։ Ուստի ակնկալում ենք ձեզանից ավելի խիստ օրենսդրական և վերահսկողական միջոցներ՝ այս արատի դեմ արդյունավետ պայքարելու համար:

Սամսոն Գրիգորյան՝ ԿԱՍԵՑՈՒՄ քաղաքացիական շարժում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: