Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մի գազալցակայանը օրը հազար անգամ տուգանեք: Վարչապետն անդրադարձավ ՀԴՄ- ներ չտրամադրելու խնդրին

Վերադարձ լուրերի բաժին

13:06 , 18 Ապրիլ 2019

Կառավարության նիստին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազալցակայաններում և բենզալցակայաններում ՀԴՄ-ներ չտրամադրելու խնդրին: «Ինչո՞ւ չեք լուծում գազալցակայանների հարցը, ինձ ամեն օր ասում են, որ ցուցադրաբար չեն տալիս ՀԴՄ կտրոն ու ասում են` գազալցակայանների ու բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ, պարոն Մանուկյան, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան», – b4b.am-ի փոխանցմամբ, դիմելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին, ԱԱԾ տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին`ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պաշտոնապես ասում են, որ կտրոն չեն տալիս:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էլ ասաց, որ այդ հարցը ամենօրյա վերահսկողության ներքո է: «Իհարկե, արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան մենք, հարկային մարմինը չենք կարող հետևել ամեն մի գործարքին», – ասաց նա: Վարչապետը հետաքրքրվեց, թե նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող են տուգանել կտրոն չտրամադրելու համար:

Ի պատասխանեց նշվեց, որ սահմանափակում չկա: «Գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, հազար անգամ, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով:

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։