Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միևնույն ծաղկից մեղուն մեղր է պատրաստում, իսկ օձը` թույն

Վերադարձ լուրերի բաժին

14:29 , 22 Օգոստոս 2018

Հեղինակներ՝

Աշոտ Մարկոսյան, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Աննա Զալինյան, Տնտեսագիտության թեկնածու

Մերուժան Մարկոսյան, Տնտեսագիտության թեկնածու

* * *

Հնագույն աշխարհի (ավելի քան 5000 տարի առաջ) պատմությունը վկայում է, որ առաջին պետությունները երևան եկան որպես հասարակական կյանքի այնպիսի ինստիտուտներ, որոնք կողմնոշված էին երկրի առջև կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական և մյուս հանրային հնչեղություն ունեցող խնդիրների լուծման համար: Ու թեև այդ ժամանակներից անցել է հսկայական ժամանակահատված և այդ ընթացքում բազմիցս փոփոխվել է աշխարհի քաղաքական քարտեզը` անհետացել են մի շարք պետություններ, առաջ են եկել նորերը և դրանց թիվը ներկայումս անցնում է 200-ից, այնուհանդերձ դեռևս չի գտնվել (լավագույն) պետության (հասկանանք պետական կառավարում ունեցող) մոդելը:

Եթե դիտարկելու լինենք մարդկության անցած վերջին 100 տարին, ապա կտեսնենք այն «յոլա» չի գնացել առանց իզմերի: Հայտնի է, որ կապիտալիզմը աշխարհի ցամաքի 1/6-րդում փոխարինվեց սոցիալիզմով: Ու թեև այդ հասարակարգերը ունեին տարբեր տնտեսակարգեր, նրանց միջև համաշխարհային շուկայում սկսվեց լուրջ մրցակցություն, այդ հակամարտությունը ի վերջո հանգեցրեց համաշխարհային պատերազմի, որից հետո նաև «սառը պատերազմի», այսինքն օրակարգում դրված էր ով, ումի հարցը:

Բնականաբար, այդ ժամանակահատվածում առաջ եկավ մի նոր տեսություն, որը փորձ արեց հաշտեցնել կապիտալիզմը սոցիալիզմի հետ: Այլ կերպ ասած, ստեղծել այնպիսի հասարակարգ, որը չէր ունենա կապիտալիզմի և սոցիալիզմի արատները, այլ կմիավորեր դրանց միայն դրական կողմերը:

Համաձայն այդ տեսության՝ սոցիալիզմի հիմնական առավելությունը արտադրության միջոցների հանրային սեփականության պետական սեփականության գերակշռումն էր և ողջ տնտեսության մասշտաբով պլանավորումը, իսկ կապիտալիզմի համար մասնավոր սեփականության իրավունքի կայացումը և մասնավոր նախաձեռնությունների իրացումը: Այդ տեսությունը հայտնի էր որպես «Կոնվերգենցիայի» տեսություն, դրա հեղինակը ամերիկացի տնտեսագետ Ջոն Գել Բրայթն էր, որի հետազոտությունների արդյունքները հրապարակվել են «պոստինդուստրիալ հասարակություն» աշխատությունում:

Սակայն կոնվերգենցիայի տեսությունը ի վիճակի չէր կյանքի կոչվեր 1960-80-ական թվականներին, իսկ արդյունքում ունեցանք այն, որ 1990-ական թվականների սկզբին սոցիալիստական համակարգը, նրա միջնաբերդը համարվող Խորհրդային Միության հետ միասին հեռացավ պատմեության թատերաբեմից: Որքան էլ որ տարօրինակ հնչի, սակայն անառարկելի փաստ է՝ այդ նույն սոցիալիստական համակարգը Չինաստանում ոչ միայն պահպանվեց, այլև ստացավ իր ստեղծագործական զարգացումը և սոցիալիստական պլանային տնտեսական համակարգը, որի հետևանքով (ներկայումս Չինաստանում գործում է 13-րդ հնգամյա պլանը) այն դարձել է արդի աշխարհի գերտերություններից մեկը և ՀՆԱ-ի թողարկմամբ (շուկայական գներով) աշխարհում գրավում է 2-րդ տեղը զիջելով միայն ԱՄՆ-ին, իսկ գնողունակության համարժեքով (PPP) նկատելիորեն 2017 թվականին գերազանցել է ԱՄՆ համապատասխան ցուցանիշին (ԱՄՆ-ի դեպքում այն կազմել է 21 տրիլիոն դոլար, իսկ ՉԺՀ-ի համար` 27 տրիլիոն դոլար): Ավելին, Չինաստանը ներկայումս համարվում է աշխարհի ամենադինամիկ զարգացող երկիրը և իր տնտեսական աճի տեմպերի հաշվին առաջիկա տարիների ընթացքում կգերազանցի նաև ԱՄՆ-ի շուկայական գնահատված ՀՆԱ-ն:

Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ «սովետական սոցիալիզմը» ունեցավ իր անփառունակ վախճանը, իսկ «չինական սոցիալիզմը» ապրեց մեծ վերելք, կամ որոնք էին այն պատճառները, որոնք հանգեցրին իրերի նման վիճակին: Այս և դրանց առնչվող հարակից հարցերի պատասխանը կփորձենք ներկայացնել ստորև ներկայացվող հոդվածաշարում, որոնց դասերը անկասկած օգտակար են նաև «Նոր Հայաստանի» պետականաշինության և հատկապես տնտեսական քաղաքականության ձևավորման և կիրառման տեսանկյունից:

Չինական ավելի քան 5-հազարամյա մտքի պատմությունում «ժողովրդավարություն» և «ժողովրդական կառավարում» հասկացությունները բավականին երիտասարդ են: Այն փոխառվել է արտասահմանից XIX դարի երկրորդ կեսին, չինարեն լեզվում առաջ եկած «ընտրություններ», «պառլամենտ», «սահմանադրություն», «իշխանությունների բաժանում», «ազատություն», «կուսակ­ցություն», «ազգայնականություն», «սոցիալիզմ», «կապիտալիզմ», «նախագահ» և այլ նոր բառերի և հայեցակարգերի հետ զուգահեռ:

Ժողովրդական իշխանության գաղափարին ավանդական չինական մտքերից առավել մոտ է մինբէն [1] (民本) («ժողովուրդը որպես հիմք») սկզբունքը (ասում են նաև` հայեցակարգ, ինչը մինչկոնֆուցիոսական Չինաստանում գտնվել է սաղմնային վիճակում և վերջնականապես ձևավորվել է ավելի ուշ): «Պետք է կառավարել ելնելով ժողովրդի շահերից» չինական գաղափարը դեռևս ժողովրդավարություն չէր:

Առաքինության հիման վրա պետական կառավարումը Չինաստանի քաղաքական մշակույթ ներմուծվել է 2000-ականներից, երբ հռչակվեց, որ «սոցիալիստական հոգևոր մշակույթը չինական յուրահատկությամբ սոցիալիզմի կառավարման կարևորագույն գծերից մեկն է, կուսակցությունը և կառավարությունը չինացի ժողովրդի արմատական շահերի արտահայտողներն են, իսկ դա բարեպաշտության ամենամեծ մարմնավորումն է»[2]: Առաքինությամբ կառավարում ապահովելն ամրագրված է նաև այսօր Չինաստանի պետական ծառայողների համար «չորս առաքինությունների» ստանդարտներում, որոնք իրենց մեջ ներառում են «բարոյականությունը և քաղաքական բարոյականությունը, մասնագիտական վարվելակարգը, ընտանեկան առաքինությունը»[3]:

Կոնֆուցիոսականությունը՝ որպես Չինաստանի պետական կառավարման գաղափարական հիմք, ներկայում  ձեռք է բերում էլ ավելի կողմնորոշիչ դեր երկրի ռազմաքաղաքական զարգացման գործում: Չինաստանի կենսունակությունը որոշվում է հավաքականության ավանդույթներով բնակչության արժեքների ընկալմամբ և պատշաճ գնահատմամբ, պնդելով, որ կոլեկտիվով ցանկացած իրականացրած տալիս է ավելի շատ դրական արդյունք, քան միայն անհատի կողմից իրականացվածը[4]:

Կոնֆուցիոսի «տարակարծության միջոցով միասնականության ձգտելը» ամենաարժեքավոր գաղափարն է, ինչը գտնվում է չինական պետականության ձևավորման ու զարգացման գաղափարական հիմքերում[5]:

Ընթացիկ հարյուրամյակի սկզբներից չինական քաղաքական մշակույթում լայն ճանաչում ստացավ չինական երազանքի (չժունգոմէն [中国梦]) գաղափարը[6], երբ բոլորը միաձայն պնդում էին, որ պետք է իրագործեն «չինական երազանքը» չին ազգի վերածննդի նպատակներով չինական յուրահատկությամբ սոցիալիզմին հասնելու, «չինական ոգու զարգացման» և Չինաստանի «ժողովրդական ուժերի համախմբման» միջոցով: Այսպիսով, հաշվի առնելով չինական ազգային առանձնահատկությունները, «չինական երազանքի» կարգախոսի տակ միավորվել են երկու համապետական առաքելություններ. «նյութապես ապահով հասարակության կայացման և ժողովրդավարական, քաղաքակիրթ ու ներդաշնակ արդիականացված սոցիալիստական պետության զարգացում»[7]:

Ընթացիկ հարյուրամյակի սկզբներից չինական քաղաքական մշակույթում լայն ճանաչում ստացավ չինական երազանքի (չժունգոմէն [中国梦]) գաղափարը[8], երբ բոլորը միաձայն պնդում էին, որ պետք է իրագործեն «չինական երազանքը» չին ազգի վերածննդի նպատակներով չինական յուրահատկությամբ սոցիալիզմին հասնելու, «չինական ոգու զարգացման» և Չինաստանի «ժողովրդական ուժերի համախմբման» միջոցով: Այսպիսով, հաշվի առնելով չինական ազգային առանձնահատկությունները, «չինական երազանքի» կարգախոսի տակ միավորվել են երկու համապետական առաքելություններ. «նյութապես ապահով հասարակության կայացման և ժողովրդավարական, քաղաքակիրթ ու ներդաշնակ արդիականացված սոցիալիստական պետության զարգացում»[9]:

XX դարի վերջից Չինաստանում առավել են կարևորվում պետական ապարատի «ճիշտ կառուցվածքի» ձևավորման հարցերը, կառավարման միջավայրի կատարելագործումը: Հաջող կառավարման համար անհրաժեշտ է պրոֆեսիո­նալիզմի և պատասխանատվության սկզբունքների վրա հիմնված պետական ծառայության ռացիոնալ կառուցված համակարգ[10]:

Ժամանակակից Չինաստանի բարեփոխումների սկիզբը սովորաբար կապվում է 1978 թվականին տեղի ունեցած Կոմկուսի 11-րդ Պլենումի և Դեն Սյաոպինի անվան հետ: Այդ ժամանակահատվածից էլ սկսված երկրում բարեփոխումների ողջ ընթացքը բաժանում են 4 փուլերի, որոնք կապակցվում են համագումարների և հնգամյակների հետ՝ 1-ին՝ 1978-1992թթ., 2-րդ՝ 1992-2002թթ., 3-րդ՝ 2002-2012թթ. և 4-րդ՝ 2012թ. – առ այսօր:

ՉԿԿ գոր­ծու­նեութ­յան տե­սա­կան հիմքերն են ­Մարք­սիզմ-­Լե­նի­նիզ­մը, ­Մաո Ցզեդու­նի (1893-1976թթ.) գա­ղա­փար­նե­րը, չի­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յամբ սոցիալիզ­մի կա­ռուց­ման մա­սին ­Դեն Ս­յաո­պի­նի (1904-1997թթ.) տե­սութ­յու­նը և հիմնարար գա­ղա­փար­նե­րը:

Այս­տեղ ա­ռա­ջա­նում է ա­ռա­ջին հա­կա­սութ­յու­նը. մի կող­մից հստակ է իշ­խա­նության կոշտ ուղ­ղա­հա­յա­ցը՝ երկ­րի կեն­սա­կա­նո­րեն կար­ևոր ո­լորտ­նե­րի նկատ­մամբ իշխանության ան­վի­ճե­լի բազ­մա­կողմ հսկո­ղութ­յամբ, ին­չը հա­տուկ է բռնա­պե­տութ­յանը, մյուս կող­մից, բռ­նա­պե­տութ­յան պատ­կե­րա­ցում­նե­րի հետ որ­ևէ կերպ չառնչվող Դեն Սյաո­պի­նի՝ պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան հիմ­քը ներ­կա­յաց­նող բա­րե­փո­խում­նե­րի երկու հիմ­նա­րար սկզբունք­նե­րը[11].

1. բո­լոր բա­րե­փո­խում­նե­րը պետք է ի­րա­կա­նաց­վեն բնակ­չութ­յան բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յան շա­հե­րից ել­նե­լով և բ­նակ­չութ­յու­նն ակն­հայտ պետք է զգա դրա­կան արդ­յունք­նե­րը,

2. բնակ­չութ­յան բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յան հա­մար բա­րե­փո­խում­նե­րի «գի­նը» պետք է լի­նի ըն­դու­նե­լի:

Հին ժա­մա­նակ­նե­րից մինչև 19-րդ ­դա­րը ­Չի­նաս­տա­նը զար­գա­նում էր ինք­նու­րույն և ­փակ՝ չզգա­լով ար­տա­քին աշ­խար­հի ճնշու­մը: 19-րդ ­դա­րում եր­կի­րը քայ­քայ­վում էր        ան­վերջ երկ­պա­ռակտ­չա­կան պա­տե­րազմ­նե­րից և­ ապս­տամ­բութ­յուն­ներից: Միայն XX դա­րի 20-ա­կան­նե­րին սո­ցիա­լիզ­մի գա­ղա­փա­րը միա­վո­րեց չին ժո­ղովր­դին և ­բե­րեց նրան ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան շարժ­ման վե­րել­քին, որն ա­վարտ­վեց ­Չի­նաս­տա­նի ­Ժո­ղովր­դա­կան ­Հան­րա­պե­տութ­յան ստեղծ­մամբ:

Չի­նաս­տա­նին դե­պի ­Կո­մու­նիզմ ու­ղեկ­ցող դար­ձավ ­Մաո Ց­զե­դու­նի ծրագ­րին հա­մա­հունչ նաև պեր­մա­նենտ հե­ղա­փո­խութ­յան գա­ղա­փա­րը, ո­րի հա­մա­ձայն                  «հե­ղա­փո­խութ­յու­նը» պետք է շա­րու­նակ­վի ան­գամ սո­ցիա­լիս­տա­կան հա­սա­րա­կութ­յու­նում: Վարվե­լա­կար­գի բնա­գա­վա­ռում սո­ցիա­լիս­տա­կան նոր­մե­րը հա­մա­հունչ դար­ձան Չինաս­տա­նի ա­վան­դա­կան կրոն­նե­րից մե­կին՝ կոն­ֆու­ցիո­սիզ­մին՝ անձ­նա­կա­նի նկատմամբ     հա­սա­րա­կա­կան ար­ժեք­նե­րի գե­րա­կա­յութ­յամբ:

19-րդ ­դա­րում եր­կի­րը քայ­քայ­վում էր  ան­վերջ երկ­պա­ռակտ­չա­կան             պա­տե­րազմ­նե­րից և­ ապս­տամ­բութ­յուն­ներից: Միայն XX դա­րի 20-ա­կան­նե­րին սո­ցիա­լիզ­մի    գա­ղա­փա­րը միա­վո­րեց չին ժո­ղովր­դին և ­բե­րեց նրան ազ­գա­յին  ա­զա­տագ­րա­կան շարժ­ման վե­րել­քին, որն ա­վարտ­վեց ­Չի­նաս­տա­նի ­Ժո­ղովր­դա­կան           ­Հան­րա­պե­տութ­յան ստեղծ­մամբ:

2012թ.-ի նոյեմբերին Չինաստանում իշխանության եկավ ղեկավարների «հինգերորդ սերունդը», որը հանձն առավ մինչև 2019թ.-ը իրականացնել երկրի զարգացման մոդելի փոփոխությունը՝ «սոցիալիստական շուկայի» ժամանակավոր ձևից դեպի «պետական սոցիալիզմի» ավանդական ձևը (որն իրենից ներկայացնում է արևելյան դեսպոտիզմի և ասիական արտադրության ձևի համակցություն)[12]:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ՉԺՀ ղեկավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին՝ ձևավորելով՝ (1) «կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմներ», որոնք պետք է թույլ չտան այդ արատավոր պրակտիկայի տարածումը, (2) պատժի մեխանիզմներ, որոնք կոչված են զերծ պահելու այդպիսի գործելաոճից և (3) պաշտպանության մեխանիզմներ, որոնք դժվարեցնում են կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկումը:

Բացի այդ, մշակված է պետական իշխանության, գործադիր, կուսակցական մարմինների և հասարակական կազմակերպությունների ծախսերի տնտեսման պլան[13]:

Չինաստանի Սահմանադրությունում խոսվում է «չինական յուրահատկությամբ սոցիալիզմի», «արդիականացված տեսքով սոցիալիզմի» մասին, դրվում են «սոցիալիստական շուկայական տնտեսության» ստեղծման, հասարակության սոցիալիստական արդիականացման խնդիրներ, որը մոտավորապես 100 տարվա ընթացքում պետք է հանգեցնի հասուն սոցիալիստական հասարակության կայացմանը:

Առաջին՝ «Հիմնական սկզբունքներ» գլխի 1-ից 32-րդ հոդվածներում ներկայացվում է ՉԺՀ պետական սոցիալիստական կարգի, պետության և ժողովրդի դերը, պետական մարմինների գործունեության սկզբունքների, ազգային քաղաքականության, տնտեսական համակարգի, կենսագործունեության բոլոր բնագավառներում պետական մարմինների մոտեցումների սկզբունքները, ՉԺՀ վարչատարածքային բաժանման համակարգը: Չինացի օրենսդիրները հետևելով սոցիալիստական երկրների ավանդույթներին, շեշտադրումը կատարել են հասարակական-քաղաքական կարգի կարգավորման, այլ ոչ թե, ինչպես արևմուտքում՝ սահմանադրական կարգի վրա:

ՉԺՀ Սահմանադրությունը բովանդակում է հասարակության սոցիալական կառուցվածքը, «կառուցում» (ներածություն) է բնակչության տարբեր դասակարգերը և շերտերն ըստ աստիճանների: Սահմանադրությունը օգտագործում է «ներքին և արտաքին հակառակորդ ուժեր» (ներածություն), «բանվոր դասակարգ» և «գյուղացիություն» (հոդված 1), «մտավորականություն» (հոդված 23), «ժողովուրդ» և «աշխատավոր ժողովուրդ» (հոդված 6), «ծառայողներ» (հոդված 16), «պետական ծառայողներ» (հոդված 19) հասկացությունները: Բանվոր դասակարգը բնութագրվում է որպես ղեկավարող, խոսվում է բանվորների և գյուղացիների միության մասին (հոդված 1):

2018թ.-ի մարտի 11-ին Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը (ԺՆՀԺ) հավանություն տվեց Չինաստանի Նախագահ Սի Ցզինպինի առաջարկությանը չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի զարգացման նոր դարաշրջանի վերաբերյալ երկրի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Չինաստանի Նախագահ Սի Ցզինպինի կողմից ձևակերպված՝ չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի զարգացման նոր դարաշրջանը ճանաչվել է «մարքսիստական տեսության չինայնացման նորագույն ձեռքբերում», և այդ գաղափարը տեղ կգտնի երկրի հիմնական օրենքում Մաո Ցզեդունի գաղափարներին, Դեն Սյաոպինի տեսությանը, ինչպես նաև եռակի ներկայացուցչականության (Չինաստանի և չինական ժողովրդի արմատական շահերի, առաջավոր արտադրողական ուժերի զարգացման ու մշակույթի պաշտպանության մասին) սկզբունքին հավասար:

14. Պլա­նա­յին տնտե­սութ­յամբ սոցիա­լիզ­մի և ­շու­կա­յա­կա­նով կա­պի­տա­լիզ­մի միջև ­Չի­նաս­տա­նում հակասություն չկա: Բո­լոր տնտե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րը գտնվում են պե­տութ­յան (կու­սակ­ցութ­յան) մշտական հսկո­ղութ­յան ներքո, իսկ՝ «սո­ցիա­լիզ­մից և ­կա­պի­տա­լիզ­մից վերցրած ա­մե­նա­լա­վը՝ երկ­րի տնտե­սութ­յա­նը» հիմ­նա­կան կար­գա­խոսն է: ­Չի­նաս­տա­նում ձևա­վոր­վեց «Պե­տութ­յան և Ազ­գի ­Մե­ծութ­յան» ազգային գաղափարը: Ժա­մա­նա­կա­կից ­Չի­նաս­տա­նում գոյություն ունի ևս եր­կու կար­գա­խոս.

– սե­փա­կա­նութ­յու­նը, ո­րը օգ­նում է զար­գա­նալ ­Չի­նաս­տա­նին՝ սե­փա­կա­նութ­յուն է, իսկ այն ո­րը խան­գա­րում է՝ սե­փա­կա­նութ­յուն չէ,

– այն ա­մե­նը, ին­չը նպաս­տում է ար­տադ­րո­ղա­կան ու­ժե­րի զար­գաց­մա­նը՝ լավ է, իսկ այն ա­մե­նը, ին­չը խան­գա­րում է՝ վատ:

­Հա­մա­ձայն ­Չի­նա­կան բա­րե­փո­խում­նե­րի հիմ­նա­դիր ­Դեն Ս­յաո­պի­նի, բա­րե­փո­խում­նե­րի էութ­յու­նը հան­գում է կոշտ քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յան հետ տնտե­սա­կան ա­զա­տա­կա­նութ­յան հա­մադ­րութ­յա­նը: ­Կապ­ված այն հռե­տո­րա­կան վե­ճե­րի հետ, թե կոնկ­րետ ինչ է կա­ռու­ցում ­Չի­նաս­տա­նը՝ կա­պի­տա­լիզմ, թե սո­ցիա­լիզմ, ­Դեն Ս­յաո­պի­նն ա­սել է՝ «­Կար­ևոր չէ թե ինչ գույ­նի է կա­տուն, այլ կար­ևոր է, որ նա լավ բռնի մկնե­րին»:

Չինացիները չեն ամաչում հայտարելու իրենց յուրահատուկ ճանապարհի մասին, իրենք չեն հավասարեցվում դոգմատիկ իշխանություններին՝ նույն Մարքսին:

ՉԺՀ-ում նախկինում բոլոր վերափոխումների հիմքում ընկած են Դեն Սյաոպինի տեսությունը, որն է՝ չինական յուրահատկությամբ «Սոցիալիզմի կառուցումը»:

Չինաստանի տնտեսության բարեփոխումների հիմքում ընկած են 2 սկզբունք:

1. Բոլոր բարեփոխումները պետք է իրականացվեն բնակչության բացարձակ մեծամասնության շահերից, որոնք պետք է ունենան ակնհայտ օգուտներ:

2. Բնակչության բացարձակ մեծամասնության համար բարեփոխումների գինը պետք է ընդունելի լինի:

Ուշադրություն դարձրեք` սկզբունքներն հենց սոցիալիստական են, այլ ոչ թե կապիտալիստական կամ լիբերալ:

Այսպիսով, միայն «դոգմատիկ» մարքսիստներն ու ժամանակակից տրոքսկիները կարող են խոսել «վերածնունդի» մասին, որոնք վաղուց աշխատում են կապիտալով:

Չինացիները չեն վախենում ուղղակիորեն իրենց երկրում սոցիալիզմի և շուկայի հակադրությունից, ինչպես նաև մերժում են հակասությունները սեփականության և ձևի, աշխատուժի և կապիտալի միջև: Անձնական սեփականությունը հավասարեցված է պետության իրավունքների հետ, որը կարող է ներառվել կոլեկտիվ և մասնաբաժնային մի մասում:

Այս տեսանկյունից ամբողջությամբ կարելի է համաձայնվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ (ով 2018 թվականի օգոստոսի 9-ին չինական կողմի հրավերով գտնվելով Չինաստանում իր Ֆեյսբուքյան էջում նշել է. «Առաջին անգամն էի շփվում չինական մասնավոր բիզնեսի հետ։ Մի քանի հազար բիզնեսմեններ իրենց կազմակերպչական պլատֆորմի վրա տարվա մեջ 10-15 անգամ հավաքվում են և քննարկում բիզնես խնդիրներ, տեղեկատվություն են փոխանակում։ Այդպես է ամբողջ Չինաստանում։ Փոքր բիզնեսն այստեղ մինչև 500 հոգի է։ Ուզու՞մ ես երեխադ գիտնական դառնա, խնդրեմ պատվիրիր մուլտիկ եր գիտնականների մասին։ Ուզում ես դպրոցում ուժեղանա նրա մասնագիտական կրթությունը՝ պատվիրի մասնագիտական դասընթացներ։ Ուզում ես լավ հագուստ, նկարն ու չափսերդ ուղարկիր կստանաս։ Ոնւզում ես ավտոմեքենա Տոյոտայի և Մերսեդեսի խառնուրդ՝ խնդրեմ։ եվ այս ամենը համակարգչի միջոցով։ Չինաստանում տարեկան 1500000 նոր արտադրանք և ծառայություն է ստեղծվում։ ԱՄՆ-ում՝ 50000։ Հայաստանում մի քանի տասնյակ։ Սա է իսկական Չինաստանը։ Սա մշտական տնտեսական աճ է ապահովում։ Պետությունը արտադրական ենթակառուցվածքները կենտրոնացրել է իր ձեռքը, հսկում է բանկերը։ Մնացածը մասնավոր է»։

Տնտեսությունում սեփականության հիմնական ձևը պետական սեփականությունն է: Հենց սոցիալիզմն է, որը հիմնվում է չինական և արևմտյան զարգացման համակարգերի տարբերությունների վրա:

Չինաստանի իշխող կուսակցությունը առաջ է քաշում հետևյալ կարգախոսը. «Սեփականությունը, որը նպաստում է Չինաստանի զարգացմանը, դա հենց սեփականությունն է, իսկ այն, ինչը խոչընդոտող է՝ սեփականություն չէ»: Այն ամենը, ինչը նպաստում է արտադրողական ուժերի զարգացմանը, լավ է, և հակառակը:

Այսպիսով ժամանակակից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսությունը ըստ էության կառավարվում է «Կոնվերգենցիայի» տեսությամբ և այն առաջնորդվում է «լավագույնը` կապիտալիզմից, լավագույնը` սոցիալիզմից» բանաձևով: Ինչը նշանակում է տնտեսության պետական կառավարումը ոչ թե հակադրել, այլ զուգակցել ազատ շուկայական տնտեսության սկզբունքների հետ: Գործնականում դա նշանակում է տնտեսության պետական կարգավորումը զուգակցել ժողովրդական բազմամիլիոնանոց զանգվածների մասնավոր նախաձեռնությունների և ստեղծագործական ներուժի զուգակցման հետ: Սա է թերևս ներկայիս Չինական տնտեսության կենսունակության առհավետչյան: Վերջում նկատենք, որ ամենևին պատահական չէ, որ Չինաստանի համալսարանների մուտքերի առջև կանգնեցված տնտեսագիտության դասական համարվող Ադամ Սմիթի արձանները ավելի շատ են, քան աշխարհի մյուս բոլոր երկրներում միասին վերցրած:

Աշոտ Մարկոսյան, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Աննա Զալինյան, Տնտեսագիտության թեկնածու

Մերուժան Մարկոսյան, Տնտեսագիտության թեկնածու

[1] Մինբէն հայեցակարգը ձևավորվել է դեռևս հին Չինաստանում, որի հիմքը հին ասացվածքն է՝ «Ժողովուրդը՝ պետության արմատ-հիմքն է, եթե արմատն ամուր է, ապա պետությունը հանգիստ վիճակում է»:// տես` Китайская философия. Энциклопедический словарь. М., 1994, 572 էջ, էջ 266: Տես նաև Ցզյան Յաօցզին 金耀基. Չժունգօ մինբէն սիսյանչժի շիդէ ֆաչժուան 中國民本思想之史底發展 (Չինական «մինբէն» տեսության պատման զարգացումը). Տայբեյ, 1964; Լյան Ցիչաօ 梁启超. Սյան Ցին Չժենչժին սիսյան շի 先秦政治思想史(Մինչ Ցինյան ժամանակաշրջանի քաղաքական մտքի պատմություն). Պեկին, 1996; Wang, Enbao and Titunik, R.F. Democracy in China: The Theory and Practice of Minben. In: Suisheng Zhao (ed.) China and Democracy: The Prospect for a Democratic China. NY., L.: Routledge, 2000.

[2] Ցզյան Ցզէմին: Միջին բարեկեցության հասարակության լայնածավալ կայացում և չինական առանձնահատկություններով սոցիալիզմի համար անհրաժեշտ միջավայրի ձևավորում: [江泽民。全面建设小康社会,开创中国特色社会主义事业新局面- 在中国共产党第十六次全国代表大会上的报告] // Xinhuanet.com – 17.11.2002. – http://news.xinhuanet.com/newscenter/2002-11/17/content_632254.htm

[3] Программа построения гражданской морали Китая / Пер. В.М. Майорова. М., 2003; Սի Ցզինպին. Պետական չինովնիկների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար, առաքինության 4 ստանդարներ: [习近平“四德标准”为好干部立标杆] // ՉԺՀ ԿԿ նորություններ [中国共产党新新闻网]. – 14.10.2013. –http://cpc.people.com.cn/n/2013/1014/c241220-23195454.html

[4] Ցզյա Շունսյան, Վան Ցզին. Կոնֆուցիոսականության ազդեցությունը Արևելյան Ասիայի պետությունների տնտեսական զարգացման վրա: էջ.. 3 – 28 [贾顺先,王净。儒学与东亚经济发展的关系 // 儒教二十一世纪]:

[5] Галенович Ю.М. Девиз Ху Цзиньтао: социальная гармония в Китае. М., 2006.

[6] Классическое конфуцианство. Мэн-цзы. Т. 2 / Переводы, статьи, комментарии. А. Мартынова. СПб, 2000.

[7] Խու Անգան, Չինական ուղի և, չինական երազանք: – Պեկին, 2013. [胡鞍钢。中国道路与中国梦想。- 北京:浙江人民出版社,2013]

[8] Классическое конфуцианство. Мэн-цзы. Т. 2 / Переводы, статьи, комментарии. А. Мартынова. СПб, 2000.

[9] Խու Անգան, Չինական ուղի և, չինական երազանք: – Պեկին, 2013. [胡鞍钢。中国道路与中国梦想。- 北京:浙江人民出版社,2013]

[10] Осипова Е.В. Бюрократия: «идеальный тип» и реальность // Бюрократия в современном мире: теория и реалии жизни / Рос. акад. наук, Ин-т философии. Отв. ред. В.Н. Шевченко. М.: ИФРАН, 2008; Порус В.Н. Имитация рациональности: симуляркы бюрократии // Политическая концептология, 2011, № 3.

[11] Ա.Զալինյան. Ժա­մա­նա­կա­կից Չի­նաս­տան. կեն­սա­գոր­ծու­նեութ­յան ա­ռան­ձին սկզբունքներ և խնդիր­ներ: ՀՀ ՊԿԱ.Հանրային կառավարում, N 2, 2016

[12] China Deepens Xi’s Powers With New Security Plan //The Wall Street Journal. 13 ноября 2013 г.

[13] 党政机关厉行节约反对浪费条例 “Правила экономии денежных средств против трат для госслужащих”, //”Жэньминь Жибао”, 2013 года 26 ноября. Интернет ссылка: http://cpc.people.com.cn/n/2013/1126/c64387-23656345.html (дата обращения: 15.02.2014)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ցածր արտադրողականությունն է (տեսանյութ)

Մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։