Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Միր 24»-ի նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իմ խոսքերը. Մհեր Գրիգորյան

Վերադարձ լուրերի բաժին

11:33 , 15 Սեպտեմբեր 2018

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական միություն,  կազմակերպություն կամ միավորում, որպես կանոն, շատ ավելի արդյունավետ է գործում, երբ գործում է միասնական արժույթի դաշտում։ Ընդ որում, իմ կողմից նշվել է նաև, որ նոր միասնական արժույթի ձևավորումը բավականին բարդ և ժամանակատար խնդիր է»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց

Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 20 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան:

«Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը կհամախմբի Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն

Պաշտոնական միջոցառումը կսկսվի մայիսի 24-ին ժամը 12-ին: Միջոցառման Ռուսաստանի կազմակերպիչն է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

ԿԲ նախագահը Մոսկվայում է

Նիստին հաջորդելու է ԵԱՏՄ անդամ-պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը: