Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միջին աշխատավարձի մեծությամբ առաջատարը Սյունիքի մարզն է

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 11 Նոյեմբեր 2016

Հայաստանում 2016 թվականի օգոստոսին ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ կազմելով 220 հազար 842 դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Երևանում այն կազմել է 198 հազար 751 դրամ:

Տավուշի մարզում օգոստոսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 165 հազար 68, Կոտայքում՝ 160 հազար 14, Արմավիրում՝ 158 հազար 50, Արարատում 155 հազար 840, Գեղարքունիքում՝ 151 հազար 413, Լոռիում՝ 149 հազար 676,  Վայոց Ձորում՝ 147 հազար 141, Շիրակում՝ 135 հազար 565 դրամ:

Ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձ ստացել են Արագածոտնու մարզում՝ 126 հազար 292 դրամ:

Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 184 հազ. 992 դրամ: 2015 թվականի սեպտեմբերին այն կազմել էր 183 հազար 116 դրամ:

Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 161 հազար 665 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 214 հազար 169 դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: