Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միջաջգային պահուստների կառավարումը 2019 թ.

Վերադարձ լուրերի բաժին

2019 թվականին ՀՀ համախառն միջազգային պահուստ ներն աճել են մոտ 590.3 մլն ԱՄՆ դոլարով և տարեվերջին կազմել շուրջ 2,850 մլն ԱՄՆ դոլար (տե՛ս գծապատկեր 11): Այդ մասին նշում է ՀՀ ԿԲ 2019 թ. հաշվետվությունը:

Graph-11
Պահուստների աճը հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ տարվա ընթացքում ստացվել են շուրջ 651 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկեր և փոխառություններ, ներքին շուկայում իրականացվել է շուրջ 566 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առք, իսկ ՀՀ կենտրոնական բանկում առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդներն աճել են շուրջ 268 մլն ԱՄՆ դոլարով:

Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 829 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտաքին պետական պարտքի մայր գումարների և տոկոսագումարների մարում: ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակել է համապատասխանել արտարժութային պահուստներին վերաբերող հիմնական պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին ցնցումները մեղմելու կարողության առումով: Այսպես՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստներն ապահովել են ներմուծման շուրջ չորս ամսվա, իսկ ընթացիկ պարտավորությունների սպասարկման շուրջ վեց տարվա ծածկույթ:

2019 թվականին ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է նվազագույն ռիսկերով ՀՀ միջազգային պահուստների կառավարման իր որդեգրած ռազմավարությունը, որն ուղղված է եղել միջազգային պահուստների ապահովության, իրացվելիության ու արդյունավետ կառավարման ապահովմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի

Երկրի տարբեր համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները համոզված են, որ երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագիրը կնպաստի նաև գյուղական կյանքի ակտիվացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն: