Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միջազգային  Cbonds ընկերությունը  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ   ճանաչել է Հայաստանի  լավագույն ներդրումային բանկը

Վերադարձ լուրերի բաժին

14:51 , 06 Հունիս 2018

 ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿԸ  Cbonds ընկերության կողմից  օրերս  Աստանայում անցկացված  ԱՊՀ եւ Բալթյան երկրների պարտատոմսերի 15-րդ կոնգրեսի մրցանակաբաշխությունում  ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային բանկը: Նշենք, որ Cbonds-ը  հիմնականում մասնագիտացված է ԱՊՀ և զարգացող երկրների ֆինանսական շուկաների ցուցանիշների գնահատմամբ։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Էդգար Էվոյանը հանդիպելով լարգրողներին, այսօր տեղեկացրել է, որ  այս մրցանակը շնորհվել է  հաշվի առնելով բանկի ակտիվ գործունեոթյունը  հայաստանյան կապիտալի շուկայում:  Մասնավորապես, նախորդ տարի ֆոնդային բորսայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխել Է  ավելի քան 6 միլիարդ դրամի եւ 4,5 մլն դոլարի պարտատոմսեր այլ ընկերությունների համար,  երեք նոր կորպորատիվ թողարկողներ  կապիտալի շուկայում եւ կիրառել է  նոր գործիք՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսեր:  Բացի այդ, բանկը  վեց ընկերությունների թվով 14 թողարկումների դեպքում հանդես են եկել որպես շուկա ստեղծող։

Բանկի պաշտոնյան հավաստիացրել է, որ  այդ մրցանակը, ինչպես նաև միջոցառման ընթացքում ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունները, կապիտաիլ շուկաներից հաճախորդների համար առավել բարենպաստ պայմաններով միջոցների ներգրավման հնարավորություն կտան:  Այս ոլորտում  հետագա զարգացումների առումով  նա նշել է, որ  բանկը ներդրումային բանկինգի ուղղությամբ կզարգացնի   միջազգային արժեթղթերով առևտրի բրոքերային եւ ակտիվների կառավարման ծառայությունները: Նշվեց նաև, որ քննարկվում է  արտերկրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից եվրոբոնդեր թողարկելու հարցը։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։