Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միջազգային ֆինանսական շուկաները 2019 թ. առաջին կիսամյակում

Վերադարձ լուրերի բաժին

21:16 , 17 Նոյեմբեր 2019

Համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղման և պահպանվող ցածր գնաճային միջավայրի պարագայում զարգացած երկրներում նախապատվությունը տրվել է առավել մեղմ դրամավարկային քաղաքականությանը։ Այդ մասին ասված է Կենտրոնական բանկի ներկայացրած՝ 2019 թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ: Առևտրային լարվածությունները կիսամյակի կեսերին հանգեցրել են ֆինանսական շուկաներում որոշակի տատանողականության աճի, ինչպես նաև պարտատոմսերի սպրեդի աճի։ «Զարգացող երկրներում ևս պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է, իսկ կապիտալ ներհոսքը դեպի նշված երկրներ կիսամյակի ընթացքում դանդաղել է»,- նշել են փաստաթղթի հեղինակները։

Միջնաժամկետ հատվածում ֆինանսական շուկաներում տատանողականության աճը կարող է հանգեցնել ոչ բարենպաստ ճշգրտումների, փոխարժեքների կտրուկ տատանումների և դեպի առավել խոցելի զարգացող երկրներ կապիտալի ներհոսքի շարունակվող կրճատման:
Համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և դրամավարկային քաղաքականությունների ուղղության՝ շուկայի մասնակիցների փոփոխված սպասումների ներքո ԱՄՆ-ում և Եվրոգոտում երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունների մակարդակը զգալի նվազել է:

Petakan_Partatomseri_yekamtaberutyin_2019-1-sem

Կիսամյակի ընթացքում զգալի փոփոխվել է զարգացած երկրների դիրքորոշումը դրամավարկային քաղաքականության ապագա խստացման նկատմամբ՝ պայմանավորված գնաճային թույլ միջավայրով և նվազման ուղղությամբ ռիսկերի գերակայությամբ։
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վերանայել է քաղաքականության տոկոսադրույքի հետագա փոփոխման ժամանակացույցը, միևնույն ժամանակ, ԵԿԲ-ն չի վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև հստակ ազդակներ է հաղորդել հետագա բարձրացման բացառման վերաբերյալ՝ առնվազն մինչև 2020 թ. երկրորդ կիսամյակ:

Անգլիայի կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը կիսամյակի ընթացքում թողել է անփոփոխ։ Համաձայն բանկի հայտարարությունների՝ տոկոսադրույքի հետագա փոփոխությունը կախված կլինի գնաճի ցուցանիշից, գործազրկության մակարդակից, ինչպես նաև տնտեսության միտումները բացատրող մի շարք այլ ցուցանիշների փոփոխություններից:

Ռուսաստանի կենտրոնական բանկը , հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունից բխող ռիսկերը և դրանց ազդեցությունը ներքին ֆինանսական շուկաների վրա, վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարվա առաջին կեսին նվազեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով՝ 7.5%:

Central_Bankeri_tokosadruyqneri_qaghaqakanutyun_2019-1-sem

Հաշվետու կիսամյակում հիմնական արժույթները դրսևորել են տարաբնույթ վարքագիծ: ԱՄՆ դոլարը, պայմանավորված կայուն տնտեսական աճով և իրականացված դրամավարկային քաղաքականությամբ, փոքր-ինչ արժևորվել է եվրոյի նկատմամբ:

USD_Euro_Rub_pokharzheqi_Sharzh_2019-1-sem

Կապիտալի հոսքերի և միջազգային ֆինանսական շուկաներում զարգացումների պայմաններում տարվա առաջին կեսին մի շարք զարգացող երկրներում շարունակվել է ազգային արժույթների թուլացումը:

Mijbankayin_Tokosaduryqner_2019-1-sem

Արժույթների վարքագիծը հետագայում ևս կարտացոլի զարգացած երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, իրականացրած դրամավարկային քաղաքականության ընթացքը, ինչպես նաև առանձին երկրների ներքին զարգացումները, արտաքին ֆինանսավորման պահանջարկը, քաղաքական կայունությունը: Միջբանկային տոկոսադրույքները նվազման միտում են դրսևորել՝ արձագանքելով հիմնական երկրներում տնտեսական բացասական զարգացումներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: