Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Վերադարձ լուրերի բաժին

21:10 , 25 Մայիս 2020

2020-ի մարտ ամսին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO)-ն կանխատեսել էր, որ միջազգային զբոսաշրջությունն այս տարի կարող է մինչ 25%-ով նվազել: Այժմ վերոնշյալ կազմակերպության կանխատեսումները փոխվել են, վատթարացել՝ ակնկալվելով 60-80% անկում: Այդ մասին հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքից, ըստ որի՝ ոլորտի վերականգնումը մեծապես կախված է լինելու կառավարությունների կողմից սահմանափակումների թեթևացնման ժամկետներից: Միջազգային զբոսաշրջային ժամանումը տարվա առաջին եռամսյակի ընթացքում կրճատվել է 22%-ով՝ մարտին անկումը կազմել է 57%-ով: Առաջին եռամսյակում ոլորտի անկումը գնահատվում է մոտ 80 մլրդ ԱՄՆ դոլար:

Զբոսաշրջիկների թիվն առավել նվազել է Ասիայում, որտեղ այս տարի նախորդ տարվա համեմատ այն կրճատվել է 33 մլն-ով: Զբոսաշրջիկների ժամանումների թիվն էապես նվազել է նաև Եվրոպայում: Զբոսաշրջիկների ժամանումների թվի կրճատման ամենաքիչ ազդեցությունը եղել է Մերձավոր Արևելքում:

Միջազգային ժամանումներ

բիզնես նորություններ, b4b.am

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը ուրվագծում է ոլորտի երեք սցենարներ.

Ամենաթեթև ազդեցությունը կախված է երկրների սահմանների աստիճանական բացումից և հուլիսի սկզբին ճանապարհորդության սահմանափակումների թուլացումից: Այսպիոսվ, զբոսաշրջիկների թվը տարեկան 58%-ով կկրճատվի: Եթե սահմանափակումները հանվեն սեպտեմբերի սկզբին, ապա անկումը կկազմի 70%: Եթե սահմանափակումները պահպանվեն մինչև դեկտեմբերի սկիզբ, ապա անկումը կարող է հասնել 78%-ի:

Կանխատեսումների համաձայն` ոլորտը կվերականգնվի հաջորդ տարի: Ըստ գնահատականների` այս տարի որոշակիորեն կվերականգնվեն Մերձավոր Արևելքը, Եվրոպան, Աֆրիկան, Ասիան և Խաղաղ օվկիանոսի ավազանի երկրների զբոսաշրջությունը: Ամերիկյան մայրցամաքում այդ վերականգնման գործընթացն ավելի երկար կտևի: Ենթադրվում է, որ երկրներում արագ կվերականգնվի ներգնա տուրիզմը:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: