Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միջազգային ուղևորափոխադրողները պետք է ապահովագրեն ուղևորների կյանքը և պարտադիր ունենան տախոգրաֆ

Վերադարձ լուրերի բաժին

12:20 , 02 Հունիս 2020

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից նախագծի փաթեթն ու նույնաբովանդակ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի հեղինակած նախագծով նախատեսվում է կանոնակարգել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է, որպեսզի միջպետական ուղևորափոխադրումների ընթացքում փոխադրողն իրականացնի ուղևորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն, ինչն անվտանգ ուղևորության և ուղևորափոխադրման կարևորագույն պայմաններից է, ինչպես նաև սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելիս:

«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի համապատասխան հոդվածի համաձայն, չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն 45-րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել 15-րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա կամ անմիջապես այդ ժամանակահատվածից հետո: Ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 «կողմ» և 6 «ձեռնպահ» ձայներով:

Արմենպրես

Արտակարգ դրության ընթացքում բանկերի իրականացրած աջակցության ծրագրերը

Վարկային արձակուրդներ, մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին և այլն:

Հուլիսին ՏԱՑ-ը նվազել է 10.2%-ով

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը: