Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միջազգային գնորդները հայաստանյան նորաձևությանն ու տեքստիլ արտադրանքին ծանոթանալու հնարավորություն ունեն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:54 , 26 Փետրվար 2019

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի 14 արտադրողներ փետրվարի 25-28-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «CPM–Collection Premiere Moscow 2019» նորաձևության և տեքստիլ արտադրանքի միջազգային ցուցահանդեսին: «b4b.am»-ին այդ մասին հայտնեցին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից:

«Անցած տարի մասնակից 5 ընկերություն կնքել է շուրջ 230 միլիոն դրամի պայմանագիր։ Այս տարի նույնպես մասնակցում են արտահանման մեծ ներուժ ունեցող ընկերություններ, նրանց շարքում՝ առաջին անգամ ներկայացվել են նոր ապրանքանիշեր»,- նշել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Հովհաննիսյանը։

«CPM 2019»-ին հայաստանյան նորաձևության ու տեքստիլ արտադրանքը ներկայացված է ազգային 2 տաղավարում։ Դրանցից մեկում ցուցադրվում է ներքնահագուստ, տնային և սպորտային տրիկոտաժե արտադրանք, իսկ մյուսում՝ նորաձևության մոդելներ:

«CPM»-ն Արևելյան Եվրոպայում նորաձևության արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսն է։ Այն ընդգրկում է թեթև արդյունաբերության բոլոր հատվածները։ 15 սրահներում ցուցադրվում են 50 խումբ ապրանքներ։ Ցուցահանդեսն ունենում է ավելի քան 20 000 այցելու՝ մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առեւտրային ցանցեր, ներմուծողներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]