Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միջազգային անկախ փորձագետը պատասխանել է Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին

Վերադարձ լուրերի բաժին

18:48 , 15 Հունվար 2018

Միջազգային անկախ փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջը հունվարի 12-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանին, փոխնախարար Էրիկ Գրիգորյանին և նախարարության փորձագետներին ներկայացրեց Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները: Անկախ փորձագետը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Ամուլսարի հանքում չկան անկառավարելի ռիսկեր, և այն կառուցվում և շահագործվելու է ժամանակակից լավագույն փորձի կիրառմամբ:

3 ժամ տևած հանդիպման ընթացքում հնչեցին ծրագրի հետ կապված խնդրահարույց հարցեր, այդ թվում՝ Սևանի և այլ ջրային ռեսուրսների վրա ազդեցության և թթվային ապարների դրենաժի կառավարման վերաբերյալ մտահոգությունները: Փորձագետը նշեց, որ թթվային դրենաժը առկա է բնական պայմաններում և խնդիր է հանդիսանում ոսկու, արծաթի և պղնձի շատ հանքավայրերում: Այդքանով հանդերձ, միջազգային փորձը թույլ է տալիս այդ խնդիրը հաջողությամբ կառավարել:

Ընդ որում, պայմանվորված բնական առանձնահատկություններով և այն հանգամանքով, որ հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող, Ամուլսարում թթվային դրենաժի խնդիրը շատ ավելի մեղմ է, քան արդյունավետ կառավարվող բազմաթիվ այլ ժամանակակից հանքերում: Ներկայացվեց կառավարման մանրամասն նախագիծը, որն Ամուլսարում ավելի քան 7 տարի իրականացված հետազոտական աշխատանքների արդյունք է: Այն ապահովում է շրջակա բոլոր ջրային ռեսուրսների արդյունավետ պաշտպանություն: Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ամուլսարի ծրագիրը ջրի որակի վրա բացասական ազդեցքություն չի ունենա: Դրա երաշխիքն են աղտոտման կանխարգելման ակտիվ միջոցառումները և ջրի կառավարման ամենաժամանակակից մեթոդները, այդ թվում՝ հանքի տարածքի ջրերի շարունակական կիրառումը տեխնոլոգիական գործընթացում: Լարրի Բրեքենրիջը ներկայացրեց կառավարման նմանօրինակ տարբերակներ Միացյալ Նահանգների հանքերից:

Մասնագիտական հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Լիդիանի ներկայացուցիչների և վերջերս հրապարակված Ամուլսարի ծրագրի քննադատական զեկույցների հեղինակների միջև: Վերջիններս, սակայն, չնայած նախնական համաձայնությանը, հրաժարվեցին  մասնակցել մասնագիտական քննարկմանը: Հանդիպմանը ծրագրի քննադատներից ներկայացել էր միայն Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, որը սակայն լքեց դահլիճը հանդիպման  սկզբից՝ առանց տեսակետ հայտնելու:

Լարրի Բրեքենրիջն Ամերիկյան Global Resource Engineering ընկերության փորձագետ է, կանադական օրենսդրության համապատասխան որակավորված մասնագետ (QP): Այս կոչումն ունեցող մասնագետների տեսակետները ունեն իրավական ուժ և տեխնիկատնտեսական հաշվետվություններում ու Կանադայի արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի կողմից պահանջվող այլ փաստաթղթերում ընդունվում են որպես հիմք: Լարրի Բրեքենրիջը ունի տարբեր երկրներում հանքերի բնապահպանական կառավարման 20 տարվա փորձառություն, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: Նա մեկն է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, որոնք մասնակցել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման նախագծի մշակմանը և իրագործմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը