Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միությունից մի շարք ապրանքների գծով արտահանման արգելքը հունիսի վերջին կվերանա

Վերադարձ լուրերի բաժին

21:04 , 30 Ապրիլ 2020

Եվրասիական տնտեսական միության տարածքից դեպի այլ երկրներ մի խումբ ապրանքների արտահանման արգելքը ժամանակավոր է, դրանք հավանաբար հունիսի 30-ից հետո չեն գործի:

Այդ մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ պարենային անվտանգության ոլորտում ԵԱՏՄ երկրների իրավիճակի վերաբերյալ՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առանց տեսակամուրջի ընթացքում: Նա նախ ներկայացրեց այս սահմանափակումների կիրառման պատճառը. «Նույնիսկ այսօր առկա ոչ մեծ սահմանափակումները դրվել են ոչ թե այն տեսանկյունից, որ վախենում ենք, թե միության ներսում սնունդը չի բավականացնի, այլ այն տեսանկյունից, որ դա ադեկվատ ռեակցիա է այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում որոշակի ապրանքների պահանջարկի և գների հնարավոր բարձրացման հետ կապված»:

Նա նկատեց՝ երբ որևէ ապրանքի հրատապ պահանջարկ կա, այդ բիզնեսի պահանջարկն ընդլայնվում է, գինը սկսում է բարձրանալ: Հետևաբար, որպեսզի նման շահարկումներ չլինեն, կիրառվել են նման սահմանափակումներ: Քամալյանը վստահեցրեց՝ սահմանափակումներն ամբողջությամբ ժամանակավոր են: «Սահամանափակումների ոչ մեծ ցանկը, որն այսօր ընդունված է, չեն գործի, վստահ եմ, մինչև հունիսի 30-ը: Որոշների մասով արդեն սահմանափակումները վերացնում ենք»,-ասաց նա:

Ավելի վաղ ԵԱՏՀ-ն, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, որոշել էր արգելել առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը միությունից դուրս: Միևնույն ժամանակ որոշում էր կայացվել ժամանակավորապես զրոյացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը, բժշկական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ տարածք ժամանակավորապես թույլատրել արտոնյալ պայմաններով:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: