Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել. Վարդան Հարությունյան

Վերադարձ լուրերի բաժին

15:31 , 27 Ապրիլ 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տոնավաճառներում առևտրային գործունեությամբ զբաղվող ձեռներեցների կողմից բարձրացված և նրանց հուզող հարցերին: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել:

«Նրանք նոյեմբեր ամսից սկսած պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ կտրոնների տրամադրումը»,-նշել է Վարդան Հարությունյանը: Ըստ նրա՝ այդ առումով արդեն դրական միտում է նկատվում և տնտեսվարողները, փոքր և միջին բիզնեսը հասկացել են, որ դա ոչ թե իրենց դեմ է ուղղված, այլ խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունը ավելի հստակեցնելուն: ՊԵԿ-ի նախագահը հայտնել է, որ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել և առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն: Վարչապետը հորդորել է շարունակել այդ ուղղությամբ իրազեկումը՝ բացատրելով, որ դրա արդյունքում փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը

«Քայլ արա, ընտրիր Հայաատանը». Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն (տեսանյութ)

Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

Վարկավորման ծավալներն աճել են. դրամով վարկերը գերազանցել են 1 տրլն դրամի շեմը

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 852.4 մլրդ դրամ