Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մինչև 2022 թ. Հայաստանում կգործեն մինչև 400 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ:

Վերադարձ լուրերի բաժին

19:43 , 10 Սեպտեմբեր 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում արևային էներգիայի զարգացմանը: Նա տեղեկացրել է որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տրամադրվել է 100 ՄՎտ հզորությամբ արևային կայանների լիցենզիաներ: Փոխվարչապետը, մասնավորապես, նշել է.

«Արևային էներգետիկայի զարգացման մասին

Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրվել են 100 ՄՎտ հզորությամբ թվով 27 նոր արևային կայանների կառուցման լիցենիզաներ։

Կառավարությունը վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրով ստանձնած հանձնառություններին համահունչ ևս 100 ՄՎտ հզորությամբ միջին հզորության (առավելագույնը մինչև 5 ՄՎտ) արևային կայանների կառուցման լրացուցիչ չափաքանակ է արտոնում, որին առնչվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1934/about

Վերը նշված 200 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ. ավարտը։ Նույն ժամկետում նախատեսվում է ավարտել նաև 55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ-1 արևային կայանի կառուցումը։ Իրակացման ընթացքում կլինի նաև ՎԶԵԲ աջակցությամբ ներկայումս նախապատրաստվող 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների նոր ծրագիրը։

Այսպիսով, Հայաստանում 2022-ին ընդառաջ, ներկայումս գործող փոքր (մինչև 1 ՄՎտ) և ինքնավար արտադրողները ներառյալ, կունենանք շուրջ 400 ՄՎտ հզորությամբ գործող կամ կառուցման փուլում գտնվող արևային կայաններ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։