Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մինչև 2020-ը Հայաստանում կառուցվելու են 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ

Վերադարձ լուրերի բաժին

15:12 , 29 Օգոստոս 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կարևորում է Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա նշել է, որ նախարարության համար վերականգնող էներգետիկան համարվում է առաջնահերթություն, որովհետև այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Նախարարի խոսքով` այդ առումով աշխատանքներ են իրականացվել արևային էներգետիկան զարգացնելու ուղղությամբ:

Նախարարությունը առաջարկություն կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը 100 մեգավատ հզորության արևային կայաններ կառուցվեն:

«100 մեգավատ հզորությամբ արևային կայանների կառուցումը պայմանավորել ենք հետևյալ ձևաչափով. մինչև 5 մեգավատ տեղակայվող կայանների համար կսահմանվի բնական ջրահոսքերի վրա կառուցված ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնին հավասար սակագին, որը կազմում է մոտավորապես 23,8 դրամ՝ առանց ԱԱՀ-ի և 5 մեգավատ և ավել հզորությունների դեպքում նախարարության կողմից կուսումնասիրվեն ընկերություններից առաջարկված իրենց փաթեթները և կտրվի համապատասխան հնարավորություն»,- ասել է Գրիգորյանը:

Այս տարվա օգոստոսին նախարարությունը կնքեց «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը և հնարավորություն ընձեռնվեց արտասահմանյան կազմակերպությանը իրականացնելու նախագծման, կառուցապատման և ֆինանսավորման աշխատանքները:

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արևային էլեկտրակայաններն արտադրել են 2  մլն.կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ Ընդհանուր 3853 մլն.կՎտ. ժամի մեջ սա մեծ թիվ չի, սակայն 2017 թվականի առաջին կիսամյակում այդ թիվն այնքան փոքր էր, որ պաշտոնական վիճակագրությունը անգամ առանձին այն չէր ներկայացնում։

Հիշեցնենք նաև, որ «Շտիգեն Էներգետիկ համակարգեր»  ընկերությունը օրերս «Գետամեջ»-ի թռչնաֆաբրիկայում տեղադրել է 237.6 կՎտ դրվածքային հզորության արևային (ֆոտովոլտային) կայան, որը Հայաստանում մինչ օրս տեղադրված ամենամեծ տանիքային արևային կայանն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը

ԿԲ-ն այսօր կներկայացնի նոր սերնդի թղթադրամները (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական բանկը այսօր պաշտոնապես կներկայացնի երրորդ սերնդի նոր թղթադրամները

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…