Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մինչև 200 եվրո արժեքով բեռների ներմուծումը կազատվի մաքսատուրքերից և մաքսավճարներից

Վերադարձ լուրերի բաժին

15:44 , 18 Օգոստոս 2016

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ խնդիրը ներկայացվել է մարտին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին և ՀՀ վարչապետի հանձնարարությանը համապատասխան իրականացվել են աշխատանքներ, որոնց մասնակցել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները, այդ թվում՝ ՀՀ կառավարության աշխատակազմը, Պետական եկամուտների կոմիտեն, ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ներկայացրել էր նման օրինագիծ, համաձայնել է կառավարության առաջարկությանը:

Նախագծով առաջարկվող լրացումն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը և դյուրացմանը, ինչպես նաև դրա համար պահանջվող ժամանակի և ծախսերի կրճատմանը: Արդյունքում ակնկալվում է՝ պարզեցնել ցածր արժողություն ունեցող ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման գործընթացը, նշված դեպքում ազատել տնտեսվարողներին մաքսավճարների վճարման պարտականությունից: Մասնավորապես՝ փոփոխությամբ առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով արտահանվող և/կամ ներմուծվող ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները ազատել մաքսատուրքերի և մաքսավճարների վճարումից:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս նաև տնտեսվարող սուբյեկտներին, անկախ ներմուծվող և արտահանվող ապրանքների արժեքից, իրականացնել ինքնահայտարարագրում: Միաժամանակ, ներկայացվող փոփոխությամբ առաջարկվում է կառավարության որոշմամբ հաստատել էլեկտրոնային տնտեսվարող սուբյեկտների կողմից հայտարարագրման համակարգ մուտք գործելու կարգը: Նախարարի դիտարկմամբ՝ օրինագծով առաջարկվող փոփոխությունն էապես բարելավելու է բիզնես միջավայրը, բիզնես ակտիվությունը, նպաստելու է ՓՄՁ գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի նախագիծը և հանձնարարել աշխատանքներ տանել ԱԺ-ում այն արագ ընդունելու համար:

Ըստ էկոնոմիկայի  նախարարի՝ օրենսդրական փոփոխության արդյունքում գործարարներն այլևս ստիպված չեն լինի օգտվել բրոքերի ծառայությունից, այլ կգործի ինքնահայտարարագրման ինստիտուտը: Նա հույս է հայտնել, որ օրենքը կընդունվի ԱԺ աշնանային նստաշրջանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։