Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

16:44 , 25 Սեպտեմբեր 2017

«Մենք կանխատեսում ենք, որ մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ամփոփելով կառավարության գործունեության 1 տարին: Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

Պարտքի ցուցանիշը, նախարարի խոսքով, թեև 2014-2015 թթ. ճգնաժամային շրջանում 13%-ով ավելացել էր, սակայն միջազգային կառույցները դրանից հետո աջակցում են իրականացվող քաղաքականությանը. «Լավ միտումներ ունենք, և Մուդիսն ու Ֆիտչը գնահատել են, որ այս տարի իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը խելամիտ է, ճիշտ է իրականացվում ըստ ուղղությունների, և պարտքի 13% աճի պայմաններում ռեյտինգները չեն փոփոխվել բացասական ուղղությամբ»:

Վարդան Արամյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:

ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ

ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ

Կոռուպցիան և տնտեսական աճը. Ի՞նչ օգուտ կտան կատարվող բացահայտումները

Ոմանք ասում են, որ այս բացահայտումները հիմնականում «տեսարաններ» ապահովելու համար են և երկրի տնտեսությանը օգուտ չեն տալիս