Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարությունն Ազգայի ժողովի օգնությամբ կարողացել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում, սակայն դեռ չի կարելի ասել, թե ճգնաժամն ացնել է, առաջիկա առնվազն 1 տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, լինելու է կորոնավիրուսային ճգնաժամ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում:

Անդրադառնալով կոմունալ վճարներին՝ Փաշինյանն ասաց, որ կոմունալների հետ կապված 4 ծրագիր են իրականացրել: Մոտ 5 մլրդ դրամ փոխհատուցել են ՀՀ քաղաքացիների կոմունալ վճարները՝ այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել, և պետք է աջակցել: «Իհարկե սա մի հսկայական սեգմենտի համար ճիշտ է, սակայն այսօրվա դրությամբ մեր 5 մլրդ փոխանցումից մոտ 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար: Ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդները կոմունալ վճարների ամենապարտաճանաչ վճարողներն են: Եվ մեր հաշվարկներով 800 մլն դրամը հենց այս սեգմենտի ժողովրդի հաշիվներին է նստել՝ որպես կանխավճար: Մեր գնահատմամբ՝ 1,2 մլրդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք իրականում դրա կարիքը չունեն»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ դա էր պատճառը, որ այդ որոշումը կայացնելիս տատանվում էին, քանի որ ամենամեծ խնդիրը եղել է հակաճգնաժամային միջոցառումները դարձնել հասցեական:

Նա նկատեց՝ այդ թվում նաև ենթադրաբար մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվներին է փոխանցել մոտ 20 հազարական դրամ: Փաշինյանը կոչ արեց՝ գտնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն և աջակցել նրանց: «Պատիվ ունեմ արձանագրել, որ կառավարությունը կարողացել է այդ թվում Ազգայի ժողովի օգնությամբ, կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին: Սա նշանակում է, որ բարեբախտար չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Սակայն թյուր է այն կարծիքը, թե ճգնաժամը անցել է կամ անցնում է, ճգնաժամը նոր-նոր սկսում է: Եվ մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն 1 տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ»,-ասաց նա:

ՀՀ կառավարության, արտերկրյա գործընկերների, հարևան երկրների, սփյուռքի հայկական կառույցների և անհատ քաղաքացիների ակտիվ աջակցությամբ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 հազար, իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահից ի վեր՝ 23 հազար քաղաքացի։
Արմենպրես

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: