Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մինչև հեղափոխությունը որոշ գազալցակայանների ստվերային շրջանառություն են ունեցել

Վերադարձ լուրերի բաժին

10:30 , 18 Դեկտեմբեր 2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ մինչև հեղափոխությունը որոշ գազալցակայաններ թույլ են տվել գազի ծավալի իրացման ու հարկային պարտավորությունների մարման խախտումներ: Գազալցակայաններին վերաբերող 31 գործով պատճառված վնասը կազմում է մոտ 16.7 մլրդ դրամ։ Այդ մասին ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Այս պահի դրությամբ ՊԵԿ քննչական վարչությունում քննվում է 330 քրեական գործ, պատճառված վնասը կազմում է 32 մլրդ դրամ, որից գազալցակայաններին վերաբերող 31 գործով պատճառված վնասը կազմում է շուրջ 16.7 մլրդ դրամ։ Խախտման բնույթը պայմանավորված է եղել նախկինում ՝մինչև հեղափոխությունը, գազալցակայանների կողմից ավելի շատ գազի ծավալների իրացման հետ, որոնց համեմատական վերլուծությունը հեղափոխությունից հետո եղել է անհամեմատ տարբեր: Սա խոսում է ստվերային շրջանառություն ունենալու վերաբերյալ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը, կիրառելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, հարկերի անուղղակի հաշվարկի վերաբերյալ, հիմնավորել և ապացուցել է, որ նախկինում ավելի շատ ծավալի գազ է իրացվել, քան հեղափոխությունից հետո, և այդ մեթոդներով հաշվարկել ու առաջադրել է լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ներկայում նշված հարկային պարտավորությունների վերաբերյալ ստուգման ակտերը դատական քննության մեջ են, քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: