Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մինչև սեպտեմբերի 4-ը կորոշվի նոր ՇՄԱԳ ճակատագիրը

Վերադարձ լուրերի բաժին

15:58 , 26 Օգոստոս 2019

Մինչև սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում կկայացնի, թե արդյոք Ամուլսարի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ: Այդ մասին ըստ Tert.am-ի՝ ասել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը։

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։

«Օրենքով սահմանված կարգով հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների մեջ, արդյունքները կամփոփվեն, և եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ»,- նշել է Վարդանյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նախկին փոխվարչապետն առաջարկել է ֆինանսական աջակցության չորս ուղղություն

Վաչե Գաբրիելյանի ներկայացրած առաջարկներն առնչվում են կոմունալ ծախսերին, ՓՄՁ և որոշ դեպքերում՝ խոշոր ձեռնարկություններին, բանկային համակարգին և գյուղատնտեսությանը:

Արտարժութային ռիսկերի հետ կապված գնաճային այն միտումները կզսպվեն ներկրողներին տրվող արտոնյալ վարկային ծրագրերով

Վարչապետ Փաշինյանը մի քանի ժամ ուղիղի եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի: