Invalid username or password
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը 2022 թվականը իրատեսական տարեթիվ Է համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական համակարգերի ինտեգրացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է «Իզվեստիա» թերթ ին տված հարցազրույցում:
«Ըստ իս, 2022 թվականը միանգամայն իրատեսական ժամկետ Է, եթե կարգավորիչները համաձայնության գան: Ես կարծում Է, որ այժմ շատ կարեւոր Է միասնական Մաքսային օրենսգրքի ընդունումը: Այնուհետեւ օրակարգում կլինի դեղագործական ապրանքների միասնական շուկան, հետո՝ Էներգետիկական շուկան: Եվ այսպես, քայլը քայլի հետեւից»,- ասել Է Պանկինը:
Ընդ որում Պանկինն ընդգծել Է, որ նախեւառաջ հարկավոր Է ուշադրությունը կենտրոնացնել ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման, կարգավորման նորմերի մերձեցման եւ փոխհամաձայնեցված դրամավարկային քաղաքականության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Դիտումներ 7219
Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: