Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միկրոձեռնարկատիրության հայտ է ներկայացրել մոտ 32 հազար սուբյեկտ

Վերադարձ լուրերի բաժին

2020 թվականին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Այդ մասին ասել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը: Շարունակական վերլուծությունների արդյունքում արդեն իսկ ռիսկային է դիտարկվել շուրջ 1150-ը: Արձանագրվել են որոշակի ռիսկեր: Գերազանցելով 24 մլն դրամի շեմը՝ գործողությունից հանել են ՀԴՄ-ն և այն նույն հասցեում գրանցել մեկ այլ սուբյեկտի անունով: Առանձին ֆիզիկական անձինք հանդիսանալով վարձու աշխատող այլ տնտեսվարող սուբյեկտի մոտ՝ հաշվառվել են որպես Ա/Ձ, միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնելու նպատակով: Առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում, օրինակ՝ ոսկու շուկաներ, գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողներ իբրև իրացնում են սեփական արտադրանքի զարդեր՝ գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում: Սակայն առկա են ռիսկեր, որ իրականում նրանք իրականացնում են առք ու վաճառքի գործունեություն, որի դեպքում չեն կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով

Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով:

Օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ

Մեխանիզմները մշակել և ներկայացրել է ՊԵԿ-ը:

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։