Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միկրոէլեկտրոնիկայի 15-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան ընդգծում է Հայաստանի դերը որպես միկրոէլեկտրոնիկայի կրթության գերազանցության կենտրոն

Վերադարձ լուրերի բաժին

15:46 , 14 Դեկտեմբեր 2020

Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ օլիմպիադայի հաղթողների անունները:

Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ օլիմպիադայի 1-ին փուլը ներգրավել էր 370 մասնակցի տասը երկրից. Հայաստան, Արգենտինա, Բրազիլիա, Եգիպտոս, Պերու, Ռուսաստան, Սերբիա, ԱՄԷ, Ուկրաինա ու Վիետնամ: Հայաստանի թիմը ներկայացված էր 44 ուսանողների կողմից: Թվով 28 մասնակիցներ ընտրվել էին մասնակցելու եզրափակիչ փուլին: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ առցանց՝ «Zoom» հարթակի միջոցով, 2020 թվականի դեկտեմբերի 8-ին:

b4b.am

Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով` մրցանակաբաշխության հատուկ արարողության ընթացքում, որը տեղի ունեցավ 2020 թ. դեկտեմբերի 10-ին` կրկին առցանց «Zoom» հարթակի միջոցով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Սինոփսիս Արմենիայի» նախագահ դր. Երվանդ Զորյանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից մասնակիցներին ողջունեց նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը:

b4b.am

Աշխարհի 45 առաջատար մասնագետներից բաղկացած միջազգային կոմիտեի կողմից ընտրված հաղթողներն են.

• 1-ին տեղ՝ Նովակ Ռադիվոևիչ, Սերբիա
• 2-րդ տեղ՝ Սուրեն Աբազյան, Հայաստան
• 3-րդ տեղ՝ Ժաննա Խոջայան, Հայաստան
• 3-րդ տեղ՝ Էդուարդո Պիկլեր Ֆրոնզա, Բրազիլիա
• 3-րդ տեղ՝ Դոան Վան Հիեու, Վիետնամ

Առաջին տեղի մրցանակը հանձնեց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, երկրորդ տեղի մրցանակը՝ Սինոպսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսաելյանը և երրորդը՝ Օլիմպիադայի ծրագրի կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը։

b4b.am

Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցաբար: «Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը Վիվա-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորն է Հայաստան Համահայկական հիմնադրամը:

«Ոգևորիչ է այն, որ անգամ այս դժվարին օրերին մեր երիտասարդ սերնդի ոգին անպարտելի է: Այս օլիմպիադան միավորել է հարյուրավոր պայծառ ուղեղների, ովքեր ստեղծելու և արարելու են ավելի նորարարականը, ավելի լավն ու ավելի հզորը: Տարիներ շարունակ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է օլիմպիադայի իրականացմանն ու նպաստում տեխնոլոգիայի և գիտության զարգացմանը Հայաստանում», – ասել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«2006-ին հիմնադրված օլիմպիադայի նպատակներից է մինչև 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետների ճանաչումը, գնահատումն ու ոգևորումը», – ասել է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ տնօրեն Արմեն Բալդրյանը: «Այս օլիմպիադան կարևոր դեր ունի միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ և խթանում է այս ոլորտի հետագա զարգացումը Հայաստանում և մասնակից երկրներում: Այն նաև մեծացնում է միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, ստեղծում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաև օգնում է գնահատել մասնակիցների գիտելիքների մակարդակը ՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար»:

«Մենք ուրախ ենք տեսնել երիտասարդ մասնագետների ոգևորությունն ու խանդավառությունը` մասնակցելու նման մրցույթների: Եվ մեր գերժամանակակից տեխնոլոգիաներն ու առաջատար առցանց հարթակները հնարավորություն են տալիս նման գլոբալ մրցույթներ անցկացնել նույնիսկ այս համաճարակային պայմաններում», – ասել է Օլիմպիադայի ծրագրի կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը։

Մրցանակաբաշխության մասնակիցները փայլուն հնարավորություն ունեցան վայելելու «Արհեստական բանականությունն ավտոմոբիլաշինության մեջ» վեբինարին, որը վարեց NXP կիսահաղորդիչներ ընկերության գործադիր փոխնախագահ դոկտոր Գևորգ Քեշիշյանը: Նման վեբինարները երիտասարդ մասնագետներին մեծ հնարավորություն են տալիս ձեռք բերել առավել արդի տեղեկատվություն Սիլիկոնյան հովտում տեղի ունեցող առաջադեմ տեխնոլոգիական վերջին զարգացումների մասին:

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ժամանակավորապես արգելվել է ցեմենտի ներկրումը

Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը: