Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միլլերը ևս 5 տարի կգլխավորի «Գազպրոմը»

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

13:16 , 16 Փետրվար 2016

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել «Գազպրոմի» տնօրենների խորհրդիում կառավարության ներկայացուցիչներին ուղղված հանձնարարականը, որի համաձայն՝ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ պայմանագիրը կերկարացվի ևս 5 տարով։ Այս մասին գրում է Vestifinance.ru-ն։

Փաստորեն, Միլլերը դառնում է ամենաերկարակյաց պաշտոնյան՝ պետական ընկերության ղեկավարների շարքում։ Այդ առում նա առաջ է անցել ոչ միայն այլ պետական ընկերությունների ղեկավարներից, այլև «Գազպրոմի» նախկին ղեկավարներից։

Միլլերը «Գազպրոմ»-ը սկսել է ղեկավարել 2001 թվականից և մինչ օրս չի փոխել պաշտոնը։ Նրա հետ 5-ամյա պայմանագիրը «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը վերջին անգամ հաստատել է 2011թ. մարտի վերջին։ Միլլերի հետ երկարակեցության առումով կարող է մրցել միայն Վլադիմիր Յակունինը, ով Ռուսաստանի երկաթուղում սկսել է աշխատել 2003 թվականից և ղեկավարել է այդ ընկերությունը 2005-2015թթ.:

Ըստ փորձագետների, հաջորդ հնգամյակը Միլլերի համար շատ ավելի բարդ է լինելու, քանի որ «Գազպրոմի» դիրքերը շուկայում դառնում են ավելի խոցելի։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը