Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միլիոնատեր պաշտոնյաների նկատմամբ վերաբերմունքն ավելի նորմալ է, քան մոնոպոլիստների

Վերադարձ լուրերի բաժին

16:01 , 04 Դեկտեմբեր 2016

B4B.am-ը շարունակում է ամփոփել «10 հարց՝ տնտեսության մասին» հարցման արդյունքները։

Հիշեցնենք, որ հարցումն անցկացվել է նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում՝ ինտերնետի միջոցով։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 հոգի։

10 հարցերից այս անգամ կներկայացնենք ևս 2-ի արդյունքները, որոնք մենաշնորհներին և մեծահարուստ պաշտոնյաներին։

Հարցերից առաջինը հետևյալն էր՝ ինչպե՞ս եք վերաբերվում դոլարային միլիոնատեր պաշտոնյաների առկայությանը։ Հարցմանը պատասխանել են 1156 հոգի։

Որքան էլ ոմանց զարմանալի թվա, հարցվածների 64%-ը նորմալ է վերաբերվում պաշտոնյաների՝ միլիոնատեր լինելու հանգամանքին։ Այդ թվում՝ 4%-ը ընդհանրապես համարում է, որ հարուստ լինելու մեջ որևէ վատ բան չկա։ Իսկ 60%-ը նորմալ է վերաբերվում միլիոնատեր պաշտոնյաներին, եթե հարստության աղբյուրը հայտնի է։

6%-ը չեզոք դիրքորոշում ունի։ Իսկ բացասաբար վերաբերմունք ունեցողների կշիռը 30% է։ Այսինքն, մեր հասարակությունը բավականին ադեկվատ վերաբերմունք ունի մեծահարուստ պաշտոնյաների նկատմամբ և շատ փող ունեցողներին ի սկզբանե վատ չի վերաբերվում։

harc1

Մենաշնորհների (կարելի է նաև հասկանալ՝ մոնոպոլիստների) հարցում վերաբերմունքը միանգամայն այլ է։

«Ինչպե՞ս կվարվեիք, եթե մենաշնորհների դեմ պայքարելու հնարավորություն ունենայիք» հարցին ընդամենը 1%-ն է պատասխանել, որ ոչինչ չէր ձեռնարկի։

34%-ը նշել է, որ կսահմաներ խաղի նոր կանոններ՝ առանց նախկինի մեջ խորանալու։

Մնացած 65%-ը ավելի կոշտ մոտեցման կողմնակից են։ Մասնավորապես, 33%-ը կպետականացներ կամ կմասնատեր ոչ բնական մոնոպոլիաները։ Իսկ 32%-ը նշել է, որ քրեական պատասխանատվության կենթարկեր մոնոպոլիստներին։

harc4

 

Փաստորեն, ըստ այս հարցման արդյունքների, հասարակությունը միլիոնատեր պաշտոնյաների նկատմամբ ավելի հանդուրժողական վերաբերմունք ունի, քան մոնոպոլիստների։

Կարդացեք նաև՝ Ինչ սպասելիքներ ունեն ՀՀ գործարարները 2017-ից և ինչն է նրանց ամենից շատ խանգարում

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ ոլորտում որքան ներդրում էր կանխատեսվում և որքանն է կատարվել. $830 մլն-ի բացվածքը

2017 թվականի հունվար-օգոստոսի ընթացքում արդեն իսկ կատարվել է շուրջ 376 մլն դոլարի ներդրում, ինչը հայտարարված ծավալի 45%-ն է

Ներդրումներ. փակագծերը բացելու ժամանակը (գծապատկերներ)

Ինչպես է ՏԶՆ նախարարությունը ստանում ներդրումների թիվը և ինչ պետք է իմանալ ցուցանիշների ու խոստումների մասին

Ինչ ծավալի ներդրումներ են կատարվել Հայաստանում և որքանով ենք զիջում Վրաստանին

Ներդրումների թվերը ամենևին համահունչ չէին ներդրումային բումի վերաբերյալ կառավարության խոստումներին