Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Միլիարդատեր լոբբիստները. ովքե՞ր են կանգնած ԱՄՆ-ում էթնիկ լոբբիների հետևում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 28 Հունիս 2017

Թարգմանաբար ներկայացնում ենք The Armenian Interest-ի հիմնադիր և ղեկավար Արեգ Գալստյանի «Միլիարդատեր լոբբիստները. ովքե՞ր են կանգնած ԱՄՆ-ում էթնիկ լոբբիների հետևում» հոդվածը Forbes-ի համար:

* * *

Վերջերս ԱՄՆ Սենատի էթիկայի հարցով կոմիտեն հրապարակել է զեկույցներ, որտեղ արտացոլված է ԱՄՆ-ի տարբեր լոբբիստական կառույցների գործունեության ակտիվությունը: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել էթնոլոբբիստական կազմակերպություններին, որոնք ավանդաբար կարևոր դեր են խաղում ներքաղաքական և արտաքին քաղաքական որոշումների ընդունման գործընթացում:

Ամերիկացիները՝ որպես ազգ, ձևավորվել են անգլոկոնֆորմիզմի ազդեցությամբ՝ բրիտանական ծագում, մաշկի սպիտակ գույն, բողոքականություն:

Միգրացիայի հաջորդող ալիքները աշխարհի տարբեր մասերից հանգեցրին այդ տարրերի լուծմանը, և անգլոկոնֆորմիզմն իր տեղը զիջեց մետաղահալոցային վառարանին, որտեղ ձևավորվեց ներկայիս ամերիկյան քաղաքական ազգը: Չնայած նրան, որ բոլոր ամերիկացիները միավորված են պարտավորություններով, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, յուրաքանչյուր էթնիկ խումբ, լինելով ազգի տարր, շարունակում է պահպանել ու ամրապնդել սեփական նույնականացումը:

Էթնիկ լոբբիզմը պարզապես քաղաքական ֆենոմեն չէ: Ըստ էության, այն մարմնավորում է ժողովրդավարության ամերիկյան համակարգը՝ գործողության մեջ: Այսօրվա դրությամբ Ամերիկայում գործում է երկու տեսակի էթնոլոբբիստական խումբ: Առաջին խումբը ներկայացված է կազմակերպությունների կողմից, որոնք միտված են ներքին քաղաքականությանը՝ հնդկացիներ («բնիկ ժողովուրդների» լոբբի), պուերտոռիկացիներ ու մեքսիկացիներ: Երկրորդ խումբը խոշոր և ազդեցիկ կազմակերպություններ է, որոնք ձգտում են ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա:

Ավանդաբար առավել ուժեղ ազդեցություն ունեն իռլանդացիները, կուբացիները, իսրայելցիները, լեհերը, հրեաներն ու հայերը:

Ազդեցության հիմնական չափորշիչներ են հետևյալ ցուցանիշները՝ ֆինանսական ապահովվածություն, խոշոր ընտրազանգված, ներկայացվածություն շրջանային և դաշնային քաղաքականության մեջ, ինչպես նաև սերտ շփումներ ծագման երկրի հետ: Կարևոր է ընդգծել, որ ազդեցության էթնիկ խմբերը կարելի է պայմանականորեն բաժանել երկու կատեգորիայի: Առաջինը նրանք են, որոնք կատարում են պատմական հայրենիքի լոբբին՝ անկախ դրա ներքին առանձնահատկություններից (կառավարման կարգ, ռեժիմ, ազատության մակարդակ և այլն), երկրորդ կատեգորիայի ներկայացուցիչները կենտրոնացած են ծագման երկրներում քաղաքական ռեժիմի փոփոխության լոբբիի վրա:

Իռլանդացիներին կարելի է համարել առավել ազդեցիկ էթնիկ խումբը Ամերիկայում: Վերջին 100 տարում նրանք խտրականության ենթարկված փոքրամասնությունից հասել են մինչև ամերիկյան հասարակական-քաղաքական Օլիմպոսի գագաթը:

Որպես իռլանդական լոբբիի ֆինանսական դոնորներ տասնամյակների ընթացքում հանդես են գալիս այնպիսի ազդեցիկ կլաններ, ինչպիսիք են Քենեդիները, Մորգանները, Օ’Բրայենները, Ուոլթոնները ու Թոմսոնները: Քենեդիները, ունենալով զգալի ֆինանսական հնարավորություններ, օգնություն են ցուցաբերել Իռլանդիայի անկախության համար պայքարին և ձևավորել ամերիկյան պատմության մեջ ամենահզոր քաղաքական կլաններից մեկը:

Բավական է ասել, որ ԱՄՆ միակ նախագահը, որը դավանել է կաթոլիկություն, եղել է Ջոն Քենեդին: Այդ ժամանակից ի վեր այդ իռլանդական ընտանիքը, դառնալով Դեմոկրատական կուսակցության առանցքային գործոններից մեկը, օգնել է կայանալ այնպիսի տրամաչափի քաղաքական գործիչների, ինչպիսիք են ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին:

Իռլանդական սփյուռքի ֆինանսական էլիտայի առավել ազդեցիկ ներկայացուցիչներ են Ռոբսոն Ուոլթոնը՝ Wal-Mart  սուպերմարկետների ցանցի սեփականատերը և Դևիդ Թոմսոնը՝ Thomson Reuters մեդիաընկերության սեփականատերը և ղեկավարը:

Քաղաքական և ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս իռլանդական լոբբիստական կազմակերպություններին ազդել ողջ երկրում խոշոր ընտրազանգվածի տրամադրության վրա:

Մասսաչուսեթսում իռլանդացիները կազմում են ողջ բնակչության 22.8%-ը, Մոնտանայում, Այովայում, Փենսիլվանիայում, Վերմոնտում և Ռոդ-Այլենդում թվերը տատանվում են 17%-19% սահմաններում, իսկ Նյու Յորքում, Դելավերում, Վաշինգտոնում, Իլլինոյսում, Ինդիանայում և Արկանզասում իր իռլանդական ծագման մասին է նշում բնակչության  ավելի քան 16%-ը:

Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ իռլանդական էթնոսի ներկայացուցիչների նման ավելորդ ազդեցությունը Իռլանդիային տվել է Նահանգների արտոնյալ դաշնակցի անվարան կարգավիճակ: Ավելին, այսօր իռլանդացիները, որոնք վստահ են իրենց պատմական հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ, իրականացնում են լոբբի-կատարողների դեր ազդեցության այլ էթնիկ խմբերի համար:

Վերջին 20 տարում զգալի ամրապնդվել են կուբայական լոբբիի դիրքերը: 2015թ. տվալներով՝ Ամերիկայում ապրում է ընդամենը 2 մլն էթնիկ կուբացի, ինչը կազմում է ողջ բնակչության ընդամենը 0.66%-ը: Չնայած համեմատաբար փոքր թվաքանակին (մեքսիկացիների համեմատ) հենց կուբացիներին է պատկանում ԱՄՆ-ում լատինամերիկյան էլիտայի կարգավիճակը: Ի տարբերություն իսպանախոս էթնոսի՝ կուբացիները իրենց չեն հակադրում «սպիտակ Ամերիկային»՝ հանդես են գալիս որպես երկրի հավատարիմ քաղաքացիներ: Կուբայական սփյուռքը կարևոր ազդեցություն է ունենում Ֆլորիդա նահանգի քաղաքական գործընթացների վրա և լուրջ ընտրազանգված ունի Նյու Ջերսիում և Նևադայում: Այսօրվա դրությամբ Կոնգրեսում ներկայացված է ծագումով կուբացի 8 օրենսդիր՝ 5-ը Ներկայացուցիչների պալատում, ինչպես նաև 3 սենատոր՝ Ռոբերտ Մենենդեսը, Մարկո Ռուբիոն և Թեդ Կրուզը:

Կուբայական լոբբիի խոշորագույն ֆինանսական դոնորն է աշխարհում հարստությամբ երրորդ մարդը՝ Amazon ընկերության հիմնադիր ու The Washington Post հրատարակչության սեփականատեր Ջեֆ Բեզոսը: Մյուս հովանավորները ներկայացնում են, որպես օրենք, խոշոր, միջին և փոքր բիզնեսները: Ի տարբերություն իռլանդական լոբբիի՝ կուբայական խումբը դեմ է Վաշինգտոնի ու Հավանայի քաղաքական երկխոսսությանը, քանի որ չի ընդունում Կաստրո եղբայրների ռեժիմը:

Իսրայելական լոբբին զգալի ազդեցություն է գործում ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականության վրա: Գիտնականներ Ջոն Միրշայմերն ու Սթիվեն Ուոլթը «Իսրայելական լոբբին և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը» աշխատանքում նշում են, որ Ամերիկայի իսրայելամետ կազմակերպությունները հավատարիմ են Իսրայել պետության շահերին: Նման կարծիք ունի նաև Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Նոամ Չոմսկին, որը կարծում է, որ իսրայելական լոբբիի ավելորդ ազդեցությունը վնաս է հասցնում ԱՄՆ ազգային շահերին Մերձավոր Արևելքում:

Այդ լոբբիի քաղաքական ուժը հիմնվում է պահպանողական հուդայականության և ամերիկյան բողոքականության գաղափարական մերձեցման վրա: Հաշվի առնելով այն, որ բողոքականության գաղափարները ընկած են Հանրապետական կուսակցության գաղափարական բազայի հիմքում, «փղերը» հետևողականորեն հանդես են գալիս Իսրայելի հետ ԱՄՆ քաղաքական երկխոսության ամրապնդման ու ընդլայնման օգտին:

Ավելին, Հասարակական հարցերով ամերիկա-իսրայելական կոմիտեն վայելում է ծագումով հրեա բազմաթիվ ամերիկացի գործարարների ֆինանսական աջակցությունը, որոնց թվում են Bloomberg մեդիակորպորացիայի սեփականատեր և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ԱՄՆ-ում խոշորագույն մոլախաղային ընկերությունների՝ Las Vegas Sands-ի գլխավոր տնօրեն Շելդոն Ադելսոնը և Microsoft-ի համահիմնադիր Սթիվեն Բալմերը:

Հատկանշանական է, որ ոչ բոլոր ամերիկացի հրեաներն են աջակցում իսրայելական լոբբիի գործունեությանը: Հրեական համայնքի զգալի մասը կողմնորոշված է դեպի Դեմոկրատական կուսակցությունը, օրինակ՝ ծագումով հրեա ազդեցիկ գործիչ Ջորջ Սորոսը քննադատում է Իսրայելի քաղաքականությունն ու Հասարակական հարցերով ամերիկա-իսրայելական կոմիտեի գործունեությունը:

Ընդհանուր առմամբ՝ փոփոխվող քաղաքական կոնֆիգուրացիան ժամանակ առ ժամանակ ուժեղանում են մերթ այս, մերթ այն էթնոլոբբիստական խմբերը: Վերջին 10 տարում նկատվում է հայկական լոբբիի ակտիվության անկում, որը, ունենալով նշանակալից քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ, զգալի ազդեցություն է ունեցել ամերիկյան քաղաքականության վրա 1980-1990-ական թվականներին:

Նմանատիպ ճգնաժամ են ապրում հունական էթնոլոբբիստական կազմակերպությունները:

Ընդ որում՝ ընդլայնվում է լեհական լոբբիի քաղաքական և ֆինանսական ազդեցությունը, որը դառնում է լուրջ գործոն Եվրոպայում ամերիկյան քաղաքականության մշակման գործընթացում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պաշտպանության վրա ԱՄՆ-ից շատ են ծախսում. SIPRI

ԱՄՆ-ը պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 3.3%-ը, սակայն պաշտպանության վրա ընդհանուր ծախսերի ծավալով ԱՄՆ-ը բացարձակ առաջատար է:

Ինչպես, ինչու և ինչի համար ստեղծվեց B4B PRO համակարգը. Ankakh.com

Ankakh.com-ը գրել է B4B.am հարթակի և դրան մաս կազմող B4B PRO համակարգի մասին։

X.com. Իլոն Մասկը խորհրդավոր կայք է գործարկել

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը խորհրդավոր կայք է գործարկել, որը կոչվում է x.com