Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Միասին շատ լուրջ տնտեսական հաջողությունների ենք հասնելու»,- Նիկոլ Փաշինյանը՝ գործարարներին

Վերադարձ լուրերի բաժին

01:40 , 31 Մայիս 2019

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 30-ի նիստի աշխատանքները դրական գնահատեց և կոչ արեց Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող գործարարներին պահել լավատեսության տեմպը՝ միասին շատ լուրջ տնտեսական հաջողությունների հասնելու համար:

«Իհարկե, կառավարության մեր բոլոր նիստերի օրակարգերում կան այսպիսի հարցեր, բայց նաև հենց սա նկատի ունեի, երբ ասում էի, որ մենք պետք է առաջնահերթություն տանք կառավարության այն որոշումներին, որոնք մարդկանց կյանքում, իրականության մեջ, երկրում հաստատված մթնոլորտում շատ կոնկրետ բան են փոխում: Այսօրվա նիստի առանձնահատկությունն այնպիսին էր, որ ըստ էության բոլոր որոշումները հենց դրան էին ուղղված և սա է նաև այն դրական ֆոնը, որ մենք ունենք տնտեսական իրավիճակի հետ կապված: Շատ կարևոր է, և ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող գործարարներին կոչ անել, ևս մեկ անգամ հորդորել, որ նրանք այս լավատեսության տեմպը պահեն և կառավարությունը իր գործունեությամբ ամեն ինչ կանի և անում է, և վստահ եմ, որ մենք միասին իսկապես շատ լուրջ տնտեսական հաջողությունների ենք հասնելու և կարողանալու ենք լուծել այն խնդիրները, որ մեր առաջ դրված են: Դրա համար պետք է, որ մենք շարունակենք նույն ոգով, նույն տրամաբանությամբ աշխատել և շարունակել բարեփոխումները Հայաստանի հանրային պետական կյանքի և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Սփյուռքի ներդրողը պետք է մտածի Հայաստանում շահույթ ստանալու մասին

«Մենք առաջիկա տարիներին Հայաստանում նորոգելու ենք հազարավոր կիլոմետրերի ճանապարհներ, նորոգելու ենք դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ: Բայց սա չի նշանակում, որ սփյուռքն անելիք չունի»,- Նիկոլ Փաշինյան:

Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

«Լոս Անջելեսը և Երևանը քույր քաղաքներ են, մենք արդյունավետ համագործակցում ենք, և կարևորում ենք ընդհանրապես Հայաստանի հետ գործընկերությունը», – նշել է Լոս Անջելեսի քաղաքապետը։

«Պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից և լինենք ազնիվ». ՀՀ վարչապետը` Ամուլսարի մասին

«Ես երբեք չեմ դրել հանքը բացելու կամ չբացելու խնդիր»,- Նիկոլ Փաշինյան: