Invalid username or password
ՊԵԿ նախաձեռնությամբ, դեռևս անցած տարվանից, ավտոներկրողներն իրենց մեքենաները կարող են մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում: Արևմտյան մաքսատուն-վարչությունում մաքսազերծման գործընթացը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա հունվարից: Մաքսային ձևակերպումներն իրականացվում են «Արմենիա միջազգային օդանավակայանի» «Կարգո» բեռնային համալիրում: Եթե սկզբնական շրջանում այստեղ օրական ձևակերպվում էր շուրջ 30-40 տրանսպորտային միջոց, ապա այսօր՝ 100-ից 150: Կարգոյում իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ՝ շուրջօրյա հերթափոխով:
Դիտումներ 615
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: