Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեր տարօրինակ ու միայնակ նոր աշխարհը

Վերադարձ լուրերի բաժին

12:25 , 19 Սեպտեմբեր 2019

Դուք այս հոդվածը կարդում եք ձեռքում բռնած հեռախոսով կամ այլ սարքո՞վ: Միգուցե՝ այո: Հիմա պատկերացրեք՝ թե ինչ տեսք կունենաք, եթե հանկարծ այդ սարքն անհետանա Ձեր ձեռքի միջից՝ միայնա՞կ, մի քիչ տարօրինա՞կ: Միգուցե՝ անտեսվա՞ծ, ինչ-որ մեկի կողքին: Քանի դեռ մենք ավելի ու ավելի շատ ենք ընկղմվում մեր բռնած էկրանների մեջ, նույնիսկ՝ ընտանիքի և ընկերների հետ լինելու ընթացքում, այսօր հեռախոսը բռնած կուզիկ դիրքը ավելի ու ավելի նորմալ է թվում շատերին:

cara_after_thanksgiving_670
QYARTZ հանդեսը հրապարակել է ամերիկացի լուսնակարիչ Էրիկ Փիկերսջիլի «Ջնջված» (Removed) կոչվոեղ ֆոտաշարքը: Այն մեզ հիշեցնում է, թե ինչ տարօրինակ դիրք է հեռախոս բռնած մարդու դիրքը: Յուրաքանչյուր նկարը նկարելուց առաջ լուսնակարիչը հերոսների ձեռքերի միջից «ջնջել» է էլեկտրոնային սարքերը: Նա հերոսներին խնդրել է ձևացնել, թե բռնում են սարքը: Ստացվել է այնպես, թե հերոսները սևեռուն հայացքով նայում են իրենց ձեռքերին կամ ձեռքերի միջև եղած տարածքին՝ հաճախ անտեսելով գեղեցիկ շրջապատը կամ մարդկանց հետ շփվելու հնարավորությունները: Արդյունքը մի փոքր տխուր և ահարկու է: Այն մեզ հիշեցնում է, որ, միգուցե, ավելի լավ է հաճախ հրաժարվել խելախոսներից: Ամբողջական ֆոտոշարքը՝ սկզբաղբյուրի կայքում:

ashleys_neighbors_670

jamie_joni_aiden_670

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ինդիանա Ջոնս»-ի պրոդյուսերը և նրա ստեղծած ինտերնետ կայսրությունը

Բարրի Դիլերը Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր է, որը Ռուպերտ Մերդոկի հետ ստեղծել է Fox հեռուստացանցը: Այժմ նա կենտրոնացել է համացանցի ուղղությամբ՝ ստեղծելով 20 միլիորդ դոլարից ավելի արժեցող Vimeo, Tinder և այլ հայտնի հարթակները:

«Ոչ ոք արժանի չէ այդքան փողի»,- Մարկ Ցուկերբերգ

Ֆորբսի վարկանիշով ամենահարուստ մարդկանցից մեկը համարում է, որ աշխարհում չպետք է միլիարդատերեր լինեն:

YouTube-ը՝ փող տպող մեքենա

Ինչպես կարողացան Կազանից երկու ընկերները ստեղծել սոցցանցերի համար ամենախոշոր կոնտենտի «գործարանը»: