Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Վերադարձ լուրերի բաժին

20:06 , 08 Սեպտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:

Ներկայացնում ենք նաև վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրությունը և տեսանյութը՝ այդ հանդիպման մասին։

* * *


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

«Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:
Երևի թե կարիք չկա առանձնապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում: Եվ դա դրսևորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն մեր և ձեր համատեղ աշխատանքի ընթացքում:

Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը:
Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերների շարքում: Մենք ամենախոշոր ներդրողն ենք Հայաստանի տնտեսությունում, և կարող ենք ասել, որ այս իմաստով հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են: Դա էներգետիկայի ոլորտն է, այդ թվում` ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում` ամենացածր գնով, որով «Գազպրոմն» աշխարհում գազ է վաճառում` 150 դոլար 1000 խմ դիմաց, ատոմային էներգետիկան, ջերմային էներգետիկան:

Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում` տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մի խոսքով` մենք քննարկելու հարցեր ունենք:

Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմել է 22.2 տոկոս, այսինքն` եթե այսպես շարունակվի, մենք կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշները:
Մեր համագործակցության ծավալը մեծ է: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել` քննարկելու մեր ընթացիկ փոխգործակցությունը և զարգացման միջնաժամկետ հեռանկարները»,
– նշել է Վլադիմիր Պուտինը:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Մոսկվայի օրվա առթիվ: Ես արդեն զգացի, որ մեծ տոն է սպասվում, և ուրախ եմ, որ հենց այսպիսի մթնոլորտում եմ այցելել Մոսկվա:

Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, ընդ որում` վերջին 4 ամսվա ընթացքում արդեն 3-րդ հանդիպման համար: Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունն ընդգծում է մեր հարաբերությունների հատուկ բնույթը և, թույլ տվեք ասել, նաև մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթը: Ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս որոշակի հոռետեսության, որ այսօր գոյություն ունի և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան լրատվական տիրույթում և սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական, և գլխավոր խնդիրը, որը պետք է փորձենք լուծել, մեր հարաբերությունների զարգացման համար առկա ողջ ներուժի բացահայտումն է:
Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերությունններում չկան անլուծելի հարցեր, և մենք այսօր կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ:

Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա: Շատ ուրախ եմ, որ ռուսաստանյան ներկայացուցիները, ամեն անգամ խոսելով մեր հարաբերությունների մասին, ընդգծում են նաև այս առանցքային հարցերը: Կարծում եմ` գլխավոր խնդիրն իսկապես մեր հարաբերություններում առկա ողջ ներուժի բացահայտումն է:

Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում և ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով: Իհարկե, մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ և սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև համագործակցությունը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, և՛ ընդհանրապես մյուս ոլորտներում:

Դուք, իհարկե, իրավացի եք. մեր ապրանքաշրջանառության աճն այս տարի կազմել է ավելի քան 20 տոկոս, և դա շատ լավ նորություն է: Կարծում եմ` մեր հարաբերություններում լավ նորություններ շատ կան. միայն պետք է ընդգծել և որոշումներ ընդունել որոշ ուղղություններով, և, իհարկե, պետք է մտածել` ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան:

Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Վստահ եմ, որ կկարողանանք պահպանել այս պարբերականությունը, որովհետև ինձ համար հաճելի է շփվել Ձեզ հետ ոչ միայն միջպետական, այլև անձնական մակարդակում: Կարծում եմ` մեզ լավ զրույց է սպասվում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Միր 24»-ի նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իմ խոսքերը. Մհեր Գրիգորյան

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես

Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին

Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստաալիքին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին

Հայաստան – ԵԱՏՄ առևտրի առանձնահատկությունները 2018թ. առաջին կիսամյակում

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան – ԵԱՏՄ առևտրաշրջանառության ծավալը 915.7 մլն դոլար։